Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԼԱՔԱՆԵՐԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.018-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 117-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-11-13-ից մինչև 2022-05-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-05-24Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10014464

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 սեպտեմբերի 2014 թ. N 59-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԼԱՔԱՆԵՐԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 2.1.7.018-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 117-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1300-Ն որոշման 12 կետի «դ» ենթակետը.

Հրամայում եմ`

1. Հաստատել «Կենցաղային քիմիայի ապրանքներին և լաքաներկերին ներկայացվող սանիտարահամաճարակաբանական և հիգիենիկ պահանջներ» N 2.2.7.018-14 սանիտարական կանոններ և նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2007 թվականի հունվարի 25-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող և մաքրող միջոցների (լվացող միջոցներ) արտադրությանը, իրացմանը և անվտանգությանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-8.2-2 սանիտարական կանոններ և նորմերը հաստատելու մասին» N 117-Ն հրամանը:

3. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում հրապարակման օրվանը հաջորդող 10-րդ օրը:

Նախարար՝ Ա. Մուրադյան

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի սեպտեմբերի 11-ի

N 59-Ն հրամանի

«ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՔԻՄԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՆ ԵՎ ԼԱՔԱՆԵՐԿԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ»

N 2.1.7.018-14 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՆՈՐՄԵՐ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։