Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 8-61.90.01 «ԱՎՏՈՄԱՏԻԿԱՆ, ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱՆ ԵՎ ԿԱՊԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 8-61.90.01.01-3 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏՅՈՐ` ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂԵՓԱԿՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1015-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 հոկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11014453

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 սեպտեմբերի 2014 թ. N 896-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 8-61.90.01 «ԱՎՏՈՄԱՏԻԿԱՆ, ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱՆ ԵՎ ԿԱՊԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 8-61.90.01.01-3 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏՅՈՐ` ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂԵՓԱԿՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1015-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2012 թ. մարտի 22-ի N 333-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 19-րդ կետը և ՀՀ ԿԳ նախարարության «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի կողմից ներկայացված՝ ոլորտային հանձնաժողովի փորձագիտական դրական եզրակացությունը.

Հրամայում եմ`

1. Հաստատել նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 8-61.90.01 «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը երկաթուղային տրանսպորտում» մասնագիտության 8-61.90.01.01-3 «Էլեկտրամոնտյոր` ազդանշանային կենտրոնացման և ուղեփակման սարքերի սպասարկման և նորոգման» որակավորման պետական կրթական չափորոշիչը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թ. դեկտեմբերի 7-ի «Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2402 «Ավտոմատիկան, հեռուստամեխանիկան և կապը երկաթուղային տրանսպորտում» մասնագիտության «Ազդանշանային, կենտրոնացման, արգելափակման սարքերի սպասարկման և նորոգման էլեկտրամոնտաժող» որակավորման պետական կրթական չափորոշիչը հաստատելու մասին» N 1015-Ն հրամանը:

3. Նախարարության աշխատակազմի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և իրավաբանական վարչությունների պետերին` օրենքով սահմանված կարգով հրամանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

4. Հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանին:

Ա. Աշոտյան

Հավելված

ՀՀ կրթության և գիտության նախարարի

2014 թ. սեպտեմբերի 11-ի

N 896-Ն հրամանի

ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 8-61.90.01 «ԱՎՏՈՄԱՏԻԿԱՆ, ՀԵՌՈՒՍՏԱՄԵԽԱՆԻԿԱՆ ԵՎ ԿԱՊԸ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 8-61.90.01.01-3 «ԷԼԵԿՏՐԱՄՈՆՏՅՈՐ` ԱԶԴԱՆՇԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՂԵՓԱԿՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։