ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 2014 թվականի N 1192-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1772-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրման և փորձաքննության անցկացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 895 որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 24-ի N 1246 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1772-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.
«4) Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի պաշտոնական կայքում տեղադրել ապրանքի երկրի ծագման սերտիֆիկատի և փորձաքննության ակտի ստացման վերաբերյալ մանրամասն ուղեցույցեր, ինչպես նաև փորձաքննության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի սպառիչ ցանկը:».
2) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին կետով.
«3.1. Հայաստանի Հանրապետության իրավաբանական ու ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից արտահանվող ապրանքների համար Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից միայն ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտ տրամադրելու վճարի չափը սահմանվում է 20 000 դրամ` ներառյալ ավելացված արժեքի հարկը.».
3) որոշմամբ հաստատված կարգում`
ա. 1-ին կետը «տրամադրման» բառից հետո լրացնել «և փորձաքննության անցկացման» բառերով,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ապրանքի ծագման երկրի հավաստագրի տրամադրումը սույն կարգին համապատասխան հավաստագրեր (սերտիֆիկատներ) տալու գործընթացն է:
Փորձաքննություն` սույն կարգին համապատասխան անցկացվող ապրանքի ծագման երկրի վերաբերյալ փորձաքննություն:»,
գ. 10-րդ կետի 1-ին ենթակետում «մինչև մեկ տարի ժամկետով (ժամկետը որոշում է դիմողը)» բառերը փոխարինել «անժամկետ» բառով,
դ. 10.1-ին կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ապրանքի ծագման երկրի հավաստագիրը տրամադրվում է առանց փորձաքննության իրականացման՝ հետևյալ դեպքերում`»,
ե. 10.1-ին կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) եթե առկա է տվյալ արտադրանքի արտադրության մշտական անվանացանկի համար տրամադրված փորձաքննության ակտը:»,
զ. 11-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում» բառերը փոխարինել «1-ին ենթակետում» բառերով, նույն կետի 3-րդ ենթակետում «բ» պարբերությունում» բառերը` «2-րդ» ենթակետում» բառերով,
է. կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11.1-ին և 11.2-րդ կետերով.
«11.1. Առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց դիմումի հիման վրա անցկացվում է ապրանքի ծագման երկրի փորձաքննություն:
Ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտն ստանալու համար Հայաստանի Հանրապետության իրավաբանական, ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերերը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացնում դիմում-հայտարարագիր` համաձայն N 1.1 ձևի, սույն կարգի 11-րդ կետի 1-ին ենթակետի «բ», «գ», «ե» պարբերություններում նշված փաստաթղթերը, ինչպես նաև որոշման 3.1-ին կետով սահմանված գումարի վճարման անդորրագիրը:
11.2. Ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտի առկայության դեպքում ապրանքի ծագման երկրի հավաստագիր ստանալու համար 11-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված դիմումի հետ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ են ներկայացվում փորձաքննության ակտը, 11-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գումարի վճարման անդորրագիրը»,
ը. 12-րդ կետում «կետով» բառը փոխարինել «և 11.1-ին կետերով» բառերով,
թ. 20-րդ կետում «12 ամիս ժամկետով» բառերը փոխարինել «անժամկետ» բառով,
ժ. 21-րդ կետից հանել «սկսած 12 ամսվա ժամանակահատվածում» բառերը,
ժա. 29-րդ կետը «հավաստագիր» բառից հետո լրացնել «և (կամ) փորձաքննության ակտ» բառերով, իսկ 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերը «ստանալու» բառից հետո՝ «և (կամ) փորձաքննություն անցկացնելու» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 5
Երևան
Ձև N 1.1
Դ Ի Մ ՈՒ Մ – Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր
ԾԱԳՄԱՆ ԵՐԿՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ
1. Ապրանք արտադրողը
____________________________________________________________
(կազմակերպության լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը, ազգանունը), գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալությունում գրանցման համարը, ՀՎՀՀ-ն (ֆիզիկական անձի համար չի լրացվում) _______
Խնդրում եմ իրականացնել ապրանքների ծագման երկրի փորձաքննություն և դրա արդյունքներով տրամադրել ապրանքի ծագման երկրի փորձաքննության ակտը:
Ապրանքի
անվանումը Ապրանքի
ծածկագիրը Չափի
միավորը Քանակը Փաթեթավորման տեսակը Տեղերի
թիվը Քաշը
(նետտո/
բրուտտո) Մեկ
միավորի
գինը Ապրանքի
արժեքը
1 2 3 4 5 6 7 8 9
Սույնով հայտարարում ենք, որ ներկայացված տվյալները հավաստի են և կրում ենք պատասխանատվություն՝ ներկայացված փաստաթղթերի և տվյալների հավաստիության համար:
Խնդրում եմ փորձաքննության ակտն ինձ հանձնել_________________________ մարզային պալատում:
Պարտավորվում ենք հետագայում տեղեկացնել սույն դիմում-հայտարարագրում ներկայացված ապրանքների արտադրության համար օգտագործված հումքատեսակների բաղադրության, արտադրական գործընթացների և այլ փոփոխությունների մասին:
Ղեկավար ________________
(ստորագրությունը) _______________________________
(անունը, ազգանունը)
Գլխավոր հաշվապահ__________________
(ստորագրությունը) _______________________________
(անունը, ազգանունը)
__________________________ 20____թ.