Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-590 -09.09.2014, 07.11.2014 -ՊԻ-010/0

Հեղինակ` Էդմոն Մարուքյան

2. ա) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Պ-595 -11.09.2014, 07.11.2014 -ՊԻ-010/0

Հեղինակ` Էդմոն Մարուքյան

բ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Պ-595.1 -11.09.2014, 07.11.2014 -ՊԻ-010/0

Հեղինակ` Էդմոն Մարուքյան

3. «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-598 -12.09.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-600 -17.09.2014, 05.11.2014 -ՊԱ-010/0

Հեղինակներ` Հովհաննես Սահակյան, Էդմոն Մարուքյան

5. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-609 -24.09.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

6. Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Կ-611 -29.09.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

7. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Պ-424 -24.12.2013-ՊԻ-010/0

Հեղինակ` Զարուհի Փոստանջյան

8. ա) «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-622 -03.10.2014, 10.11.2014-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-622.1 -03.10.2014, 10.11.2014 -ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-622.2 -03.10.2014, 10.11.2014 -ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին Կ-622.3 -22.10.2014, 10.11.2014 -ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ե) «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-622.4 -22.10.2014, 10.11.2014 -ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

զ) «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին Կ-622.5 -22.10.2014, 10.11.2014 -ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

9. «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-623 -03.10.2014-ՏՏ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

10. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին Կ-624 -03.10.2014-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

11. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-625 -03.10.2014, 05.11.2014 -ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.

Հարցի անվանումը Կոդը և հեղինակները

1. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի

Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին Պ-601-17.09.2014-ԱՀ-011/0

Հեղինակ` Զարուհի Փոստանջյան

2. ա) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ

և լրացումներ կատարելու մասին Կ-648-23.10.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-648.1 -23.10.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ

և լրացումներ կատարելու մասին Կ-648.2 -23.10.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

դ) Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին Կ-648.3 -23.10.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

ե) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-648.4 -23.10.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

3. ա) «Պետական կենսաթոշակների մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքում

փոփոխություններ կատարելու մասին Կ-651 -27.10.2014, 03.11.2014 -ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում

լրացում և փոփոխություններ կատարելու մասին Կ-651.1 -27.10.2014, 03.11.2014 -ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

գ) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների

սոցիալական ապահովության մասին» Հայաստանի

Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կ-651.2 -03.11.2014-ՍՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

4. ա) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում լրացում կատարելու մասին Կ-652 -03.11.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքում լրացում կատարելու մասին Կ-652.1 -03.11.2014-ՏՀ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

5. Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2015 թվականի գործունեության տարեկան ծրագիր 654 -03.11.2014-ՖՎ

6. «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի

մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Կ-655 -06.11.2014-ՊԻ-010/0

Հեղինակ` ՀՀ կառավարություն

7. Միջազգային պայմանագրերի վավերացում.

1. 1951 թվականի հոկտեմբերի 31-ին ընդունված «Միջազգային

մասնավոր իրավունքի մասին» Հաագայի խորհրդաժողովի կանոնադրություն Ն-649 -27.10.2014-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Հանրապետության դաշնային կառավարության միջև օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր Ն-653 -05.11.2014-ԱՀ-011/0

Ներկայացնող` ՀՀ Նախագահ

Հայաստանի Հանրապետության

Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան

10 նոյեմբերի 2014 թվականի,

քաղ. Երևան

ԱԺՈ-130-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։