«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
11 մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2002 թվականի N 493
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման N 1 հավելվածում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 172 որոշման N 5 հավելվածում համապատասխանաբար կատարել վերաբաշխում և փոփոխություններ՝ համաձայն N 1 հավելվածի:
2. «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի, Գարեգին Նժդեհի երկերի երկհատորյակի տպագրության և քաղաքացիներից անձնական արխիվների գնման համար Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը հատկացնել 6431.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 493 որոշման
Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման N 5 հավելվածում
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի
գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման խմբերի և ենթախմբերի, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Վերաբաշխում «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի N 1 հավելվածում և փոփոխություններ
ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 25-ի N 172 որոշման
N 5 հավելվածում
խումբը ենթա-
խումբը 1-ին
կիսամյակ 9 ամիս տարի
01 07 7. Պետական արխիվների պահպանում
ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչություն*) (2555.0) (6413.8) (6413.8)
14 06 08. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
ՀՀ կառավարություն**) 2555.0 6413.8 6413.8
*) Փոփոխությունը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «էլեկտրաէներգիայի, վառելիքի և ջեռուցման ծախսեր» հոդվածով:
**) Փոփոխությունը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 11-ի N 493 որոշման
Հ Ա Տ Կ Ա Ց ՈՒ Մ Ն Ե Ր
Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի միջոցներից Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը՝ «Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի և Գարեգին Նժդեհի երկերի երկհատորյակի տպագրության, ինչպես նաև քաղաքացիներից անձնական արխիվների գնման համար
(հազ. դրամ)
1-ին
կիսամյակ 9 ամիս Տարի
«Բանբեր Հայաստանի արխիվների» հանդեսի տպագրության համար*) 444.0 444.0 444.0
Գարեգին Նժդեհի երկերի երկհատորյակի տպագրության համար*) - 3858.8 3858.0
Քաղաքացիներից անձնական արխիվների գնման համար**) 2111.0 2111.0 2111.0
Ընդամենը 2555.0 6413.8 6413.8
*) Հատկացումը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծառայությունների ձեռքբերման ծախսեր» հոդվածով:
**) Հատկացումը կատարվել է բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ակտիվների ձեռքբերում» հոդվածով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան