Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 832-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1019-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 նոյեմբերի 2014 թվականի N 1255-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ի N 832-Ն ԵՎ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 1019-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, գումար հատկացնելու և գույք հանձնելու մասին» N 832-Ն որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-րդ կետով.

«4.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 4-րդ կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին գրասենյակային գույքի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1414-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը կազմակերպելու մասին» N 1019-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-րդ կետով.

«3.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին սույն որոշման 1-ին կետով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով նախատեսված գումարի հաշվին համակարգչային տեխնիկայի ձեռքբերումն իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 441-Ն որոշմամբ հաստատված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերի պարամետրերից տարբերվող տեխնիկական բնութագրերով և դրանց համար սահմանված առավելագույն գները գերազանցող գներով:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. նոյեմբերի 13

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 6-ի N 1255-Ն որոշման

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 4-ի N 1019-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Քանակը Գումարը

(հազ. դրամ)

Բաժին N 11, Խումբ N 01, Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 27,200.0

01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 27,200.0

ՀՀ քննչական կոմիտե 27,200.0

Ապրանքներ

30197631/1 թուղթ` օֆսեթային, A4 ԲԸԱՀ տուփ

(500 հատ) 2500.0 2300 5,750.0

30234640/1 ֆլեշ հիշողություններ 16 GB ԲԸԱՀ հատ 5900.0 10 59.0

30197232/1 թղթապանակ, արագակար, թղթյա ԲԸԱՀ հատ 100.0 1010 101.0

30197231/1 թղթապանակ, պոլիմերային թաղանթ, ֆայլ ԲԸԱՀ հատ 10.0 3000 30.0

30197234/1 թղթապանակ` կոշտ կազմով ԲԸԱՀ հատ 700.0 1800 1,260.0

30213300/1 սեղանի համակարգիչ ԲԸԱՀ լրակազմ 300000.0 58 17,400.0

30239160/300 տպիչ (պատճենահանման մեքենա) սկաներ (բազմաֆունկցիոնալ, լազերային) ԲԸԱՀ հատ 118180.0 22 2600.0

»:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։