Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՍԵՐԳԵՅ ՉԱՄԱՆՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հոկտեմբերի 2014 թվականի N 1018-Ա

ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ ՍԵՐԳԵՅ ՉԱՄԱՆՅԱՆԻՆ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Ուկրաինայում կայանալիք` Ուկրաինայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով 2014 թվականի հոկտեմբերի 21-30-ը Կիև (Ուկրաինա) գործուղել «Մարդկային զարգացում» հասարակական կազմակերպության ծրագրի ղեկավար Սերգեյ Չամանյանին:

2. Սերգեյ Չամանյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի` հիմք ընդունելով Եվրոպայում Անվտանգության և համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գործուղման հաշվարկները` համաձայն հավելվածի:

3. Սերգեյ Չամանյանի` Կիև գործուղման հետ կապված ծախսերը փոխհատուցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հոկտեմբերի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հոկտեմբերի 17-ի N 1018-Ա

որոշման

հ ա շ վ ա ր կ ն ե ր

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կողմից ներկայացՎած գործուղման

Տեղաշարժման/ տրանսպորտային ծախսեր Եվրո

Օդանավակայան/ երկաթուղային կայարան տեղափոխում /Կիև և շրջաններ/ 30

Ներքաղաքային տեղաշարժ / կարճաժամկետ դիտորդների բրիֆինգի և դե-բրիֆինգի վայրեր/ 20

Երկրի տարածքում տեղաշարժ / դիտորդական առաքելություն իրականացնելու համար նախատեսված վայրեր/ 100

Կապի միջոցներ /հեռախոսային քարտեր, հեռախոսներ/ 20

Բրիֆինգի համար նախատեսված ծախսեր/ բրիֆինգ, դե-բրիֆինգ, սնունդ/ 150

Յուրաքանչյուր կարճաժամկետ դիտորդի համար ԺՀՄԻԳ կողմից գանձվող գումարի չափը 320 եվրո

Վարորդ /յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 6 օր/ 210

Վառելիք / յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 15 եվրո, 6 օր/ 90

Թարգմանիչ/ յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 6 օր/ 210

Փաստաթղթերի փոխանցում / յուրաքանչյուր դիտորդի կողմից/ 10

Հյուրանոց` յուրաքանչյուր դիտորդի համար/ 9 գիշեր, յուրաքանչյուր օրվա համար` առավելագույնը 110 եվրո/ 900

Սնունդ և այլ ծախսեր /յուրաքանչյուր դիտորդի համար` օրական 40 եվրո, առավելագույնը 10 օր/ 400

Բնակության վայր և սնունդ` թարգմանչի համար, եթե կա անհրաժեշտություն/յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 4 գիշեր/ 140

Բնակության վայր և սնունդ` վարորդի համար, եթե կա անհրաժեշտություն/յուրաքանչյուր դիտորդի կողմից` օրական 35 եվրո, 4 գիշեր/ 140

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻՆ ԱՌՁԵՌՆ ՎՃԱՐՎԵԼԻՔ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 2.100 եվրո

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԴԻՏՈՐԴԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ 2.420 եվրո

Երևան-Կիև-Երևան ինքնաթիռի տոմսի արժեքը՝ 350 եվրո

(հավելվածը լրաց. 05.11.14 N 1081-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։