Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԳՐԱՑ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 նոյեմբերի 2014 թվականի N 1113-Ա

ՌՈՒԶԱՆ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԳՐԱՑ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին 2014 թվականի նոյեմբերի 18-19-ը գործուղել Գրաց (Ավստրիայի Հանրապետություն)` «Քաղաքաշինության ապագան» խորագրով գլոբալ համաժողովի բարձրաստիճան քննարկմանը մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ռուզան Ալավերդյանի՝ Գրաց գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուզան Ալավերդյանի՝ Գրաց գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. նոյեմբերի 17

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։