ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 սեպտեմբերի 2014 թվականի N 911-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ Կոտայքի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 3,5 մլն եվրո վարկի և Հարևանության ներդրումային մեխանիզմի կողմից 3,5 մլն եվրո դրամաշնորհի շուրջ Երևանում ավարտական բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին ստորագրելու բանակցությունների արդյունքում կազմված արձանագրությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. սեպտեմբերի 23
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
սեպտեմբերի 23-ի N 911-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ (բանակցային խմբի ղեկավար)
Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Վ. Փիլիպոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի պետ
Հ. Գասպարյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային գործընթացի կառավարման վարչության արտաքին աղբյուրներից ստացվող նպատակային վարկային և դրամաշնորհային միջոցների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ
Լ. Հարությունյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ
Ս. Սրապյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային քաղաքականության և կոմունալ ենթակառուցվածքների վարչության բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ ենթակառուցվածքների բաժնի պետ
Ա. Խաչատրյան - ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ
Ս. Մկրտչյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի գլխավոր մասնագետ
Ա. Ավագյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ
Գ. Հովհաննիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն
Թ. Ղալայան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի առաջատար մասնագետ
Ա. Դանիելյան - ՀՀ Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Հարությունյան - ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Գ. Մաթևոսյան - ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճնի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Կ. Գուլոյան - ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Բալասյան - ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Շահգալդյան - ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ն. Սարգսյան - ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
Ռ. Ղուկասյան - ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքային համայնքի ղեկավար (համաձայնությամբ)
(հավելվածը փոփ. 17.10.14 N 1028-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան