ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
3 նոյեմբերի 2014 թ. N 1001-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՊԱՊ ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՍՊԸ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 870-Ա ՀՐԱՄԱՆՈՎ ՏՐՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՕՕ 0085 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և նույն մասի վերջին պարբերությամբ, ինչպես նաև հիմք ընդունելով «ՊԱՊ ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՍՊԸ-Ի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի դիմումը և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 12 եզրակացությունը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 870-Ա հրամանով «ՊԱՊ ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՍՊԸ-ին տրված առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության N ՕՕ 0085 լիցենզիան` գործունեության իրականացման վայրը` ք. Երևան, Տիգրանյան փողոց, 5-րդ շենք, 37-րդ շինություն:
2. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:
Կ. Ճշմարիտյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Հ/հ Իրավաբա-նական անձի անվանումը Գտնվելու (բնակության) վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը /ՀՎՀՀ/ Գրանցման համարը Գործունե-ության տեսակը Գործունե-ության իրականաց-ման վայրը Գործո-ղության ժամկետը Տեղեկատ-վություն ՀՀ էկոնոմիկայի նախարա-րության կողմից լիցենզիա տալու, դրա վերաձևա-կերպման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման կամ վերականգ-նման մասին Այլ տեղեկու-թյուններ
1. «ՊԱՊ
ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՍՊԸ ք.Երևան Ազատության պող.,
3/1 շենք,
բն. 39 N ՕՕ 0085 18.10.2010թ. 00069758 264.1100 5590 Առևտրի իրականաց-ման վայրի կազմակեր-պում ք.Երևան Տիգրանյան փող., 5-րդ շենք, թիվ 37-րդ շինություն Անժամ-կետ Լիցենզիայի դադարեցում
ՀՀ էկոնո-
միկայի
նախարարի
03.11. 2014թ. N 1001-Ա հրաման