ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 նոյեմբերի 2014 թվականի N 1314-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՊՐՈԳՐԵՍ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Պրոգրես Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2015 թվականի հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի նոյեմբերի 3-ը:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Պրոգրես Ագրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. նոյեմբերի 24
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 19-ի N 1314-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՊՐՈԳՐԵՍ ԱԳՐՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
NN ը/կ ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը Անվանումը Չափի միավորը Քանակը Ծագման/արտահանման երկիրը Արժեքը (դրամ)
1. 9406 Ջերմոցներ կգ 2700000 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 5,100,000,000
2. 4901 Տպագիր նյութեր կգ 500 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 5,800,000
3. 3506 Սոսինձներ կգ 700 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 8,700,000
4. 5305 Կոկոսի մանրաթել կգ 180000 Շրի Լանկա 100,000,000
5. 8201 Գործիքներ կգ 500 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 30,000,000
6. 8716 Սայլակներ հատ 100 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 20,000,000
7. 8428 Փոխադրման հարթակ հատ 60 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 120,000,000
8. 8403 Կաթսաներ հատ 3 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 250,000,000
9. 9603 Վրձիններ հատ 300 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 10,000,000
10. 6307 Այլ տեքստիլ արտադրանք կգ 500 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 4,600,000
11. 5407 Սինթետիկ նյութեր ք.մ. 160000 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 50,000,000
12. 5911 Մանածագործական նյութեր և իրեր՝ տեխնիկական նպատակների համար կգ 1000 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 5,432,000
13. 3403 Քսանյութեր և միջոցներ, մանածագործական նյութեր՝ կաշվի, մորթու մշակման համար կգ 3000 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 20,000,000
14. 3208 Ներկեր և լաքեր կգ 10000 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 50,000,000
15. 1515 Բուսական և կենդանական ծագման յուղեր և ճարպեր կգ 1000 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 5,432,000
16. 3805 Սկիպիդար և այլ նյութեր կգ 1600 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 8,691,200
17. 1209 Լոլիկի և վարունգի սերմեր կգ 700000 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 80,000,000
18. 8424 Հեղուկացիրներ հատ 2 Ֆրանսիա, Հոլանդիա, Բելգիա, Գերմանիա, Հունաստան, ԵՄ 12,000,000
Ընդամենը 5,880,655,200
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան