Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 59-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-12-13-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60414520

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

12 նոյեմբերի 2014 թ.

ք. Երևան թիվ 480-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 59-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2008 թվականի հունիսի 18-ի «Վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 59-Ն որոշմամբ հաստատված հավելվածում (այսուհետ` Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

1) Հավելվածի 18-րդ կետի 1-ին ենթակետում, ինչպես նաև Հավելվածի ամբողջ տեքստում «իրավաբանական և վարչական վարույթի վարչություն» բառերը փոխարինել «իրավաբանական վարչություն» բառերով` համապատասխան հոլովաձևերով, իսկ «ԻՎՎՎ» բառը` «ԻՎ» բառով.

2) Հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետում «վերլուծության վարչության» բառերը փոխարինել «վերլուծության և մրցակցության գնահատման վարչության» բառերով, իսկ «ՎՎ» բառը` «ՎՄԳՎ» բառով.

3) Հավելվածի 18-րդ կետի 3-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

4) Հավելվածի 18-րդ կետի 4-րդ ենթակետում «մեթոդաբանության և ռեեստրի վարման վարչության» բառերը փոխարինել «մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչության» բառերով, իսկ «ՄՌՎ» բառը` «ՄԾՄՎ» բառով.

5) Հավելվածի 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետով՝

«6) դիտանցումների բաժնի կողմից իրականացվող վարչական վարույթների դեպքում` «ԴԲ»:».

6) Հավելվածի ամբողջ տեքստում, բացառությամբ 61-րդ կետի, «վարչատնտեսական վարչություն» բառերը փոխարինել «ընդհանուր բաժին» բառերով` համապատասխան հոլովաձևերով.

7) Հավելվածի 61-րդ կետում «վարչատնտեսական վարչություն» բառերը փոխարինել «ներքին աուդիտի բաժին» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ Ա. Շաբոյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։