Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

20 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014528

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

21 հոկտեմբերի 2014 թ. թիվ 290-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ԱՐԾԱԹԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 340-Ա որոշմամբ հաստատված արծաթե ներդրումային դրամների թողարկման ծրագիրը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. 2015 թվականի հունվարի 12-ից շրջանառության մեջ դնել 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» արծաթե ներդրումային դրամները:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են Հավելվածում (կցվում է):

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական բանկի

նախագահ Ա. Ջավադյան

2014 թ. հոկտեմբերի 24

Երևան

Հավելված

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 21-ի

թիվ 290-Ն որոշմամբ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1. 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2015»: Աջ կողմում տեղադրված են «1/4 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը 100 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 1/4 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 20,18 +/- 0,07 մմ

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 2.000.000 հատ

6) 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

2. 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «200 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2015»: Աջ կողմում տեղադրված են «1/2 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը 200 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 1/2 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 27,66 +/- 0,15 մմ

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 2.000.000 հատ

6) 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

3. 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «500 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2015»: Աջ կողմում տեղադրված են «1 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը 500 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 1 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 38,60 +/- 0,3 մմ

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 8.000.000 հատ

6) 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

4. 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «1000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2015»: Աջ կողմում տեղադրված են «5 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը 1000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 5 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 60,15 +/- 0,5

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 500.000 հատ

6) 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

5. 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «5000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2015»: Աջ կողմում տեղադրված են «10 OZ» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը 5000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 10 տրոյան ունցիա

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 75,50 +/- 0,7

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 500.000 հատ

6) 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 10 տրոյան ունցիա քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

6. 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2015»: Աջ կողմում տեղադրված են «1 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը 10 000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 1 կգ

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 100,00 +/- 0,9

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 500.000 հատ

6) 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

7. 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ ունցիա քաշով ներդրումային դրամի նկարագրությունը.

1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «20000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2015»: Աջ կողմում տեղադրված են «5 kg» և «Ag 999», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:

2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:

3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:

4) Հատվել է «GEIGER EDELMETALLE GmbH» ընկերության արտադրական պատասխանատվության ներքո:

5) Դրամի բնութագիրը

Անվանական արժեքը 20 000 դրամ

Մետաղը և հարգը արծաթ, 999.0

Քաշը 5 կգ

Դրամաշուրթը ատամնավոր

Տրամագիծը 149,62 +/- 1,2

Որակը սովորական

Տպաքանակը մինչև 50.000 հատ

6) 2015 թվականի թողարկման «Նոյյան տապան» 5 կգ քաշով ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։