Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-12-04-ից մինչև 2015-08-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2015-08-27Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 նոյեմբերի 2014 թվականի N 1321-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման N 11 հավելվածի N 11.3 աղյուսակում կատարել լրացումներ` համաձայն N 1 հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 20-ի N 217-Ա որոշմամբ նախատեսված Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մի շարք աշխատանքների իրականացումը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին հատկացնել 122,279.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):

3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել դրամաշնորհի մասին պայմանագրի հիման վրա:

4. Սահմանել`

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված Մաքսային Միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների, ծրագրային ապահովումների ու աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի.

2) որոշման N 2 հավելվածով նախատեսված սարքավորումները, ծրագրային ապահովումներն ու աշխատանքները ձեռք են բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի համաձայն, բանակցային ընթացակարգով` առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու.

3) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի վրա չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1937-Ն որոշման գործողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. նոյեմբերի 27

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1321-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը

(ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ

տարի տարի

Ծրագրային դասիչը Անվանումը

Ծառայությունների, ծրագրերի համակարգում

Նկարագրությունը

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ստեղծում

1136 ԿՀ 03

Քանակական Մշակված չէ

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) x 122,279.5

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1136 Ծառայությունների, ծրագրերի համակարգում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակում միասնական տեղեկատվական տարածության և ինտեգրացված տեղեկատվական համակարգի ներդրում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)

«Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերություն

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

նոյեմբերի 27-ի N 1321-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԱՐԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

NN

ը/կ Անվանումը Չափի միավորը (հատ/մարդ) Քանա-կը (հատ) Շահառու-ների թիվը Միավորի գինը

(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր արժեքը

(ԱՄՆ-ի դոլար) Ընդհանուր արժեքը

(հազ. դրամ)

1 2 3 4 5 6 7 8

Անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերում

1. Սարքավորումներ

1.1. Մշակման հանգույց 2

1.1.2. Blade bl460 G7, 2xE5649 (6-core, 2.53Ghz), 64GB RAM, 2x146GB 15K HDD, 8Gb FC HBA հատ 1 5940 5,940.0 2,572.0

1.2.3. Blade bl460 G6, 2xE5520 (4-core, 2.26Ghz), 64GB RAM, 2x146GB 15K HDD, 8Gb FC HBA հատ 1 5450 5,450.0 2,359.9

1.2. Տրանսպորտային կայանի հանգույց հատ 2

1.2.1. Blade bl460 G6, 1xE5520 (4-core, 2.26Ghz), 32GB RAM, 2x300GB 10K HDD, no HBA հատ 1 4150 4,150.0 1,797.0

1.2.2. Rackmountable DL360G7, 1xE5606 (4-core, 2.13 GHz), 32GB RAM, 2xHDD, no HBA հատ 1 4100 4,100.0 1,775.3

1.3. Մոնիթորինգի հանգույց 2

1.3.1. Rackmountable DL380P Gen8, 2xE5-2620v2 (6-core, 2.1Ghz), 32GB RAM, 3x300GB 10K HDD, no HBA հատ 1 6810 6,810.0 2,948.7

1.3.2. Rackmountable DL380P Gen8, 1xE5-2620v2 (6-core, 2.1Ghz), 32GB RAM, 3x300GB 10K HDD, no HBA հատ 1 6410 6,410.0 2,775.5

1.4 Պահպանման համակարգ 1

1.4.1 Storage HP 3PAR 7200 with 8x100GB SSD+12x1TB NL SAS HDDs հատ 1 39100 39,100.0 16,930.3

1.5. Հաղորդակցման սարքավորում

1.5.1. Cisco ASA5515-X հատ 2 12195 24,390.0 10,560.9

1.5.2. JE006A HP 1910-24G Switch հատ 4 396 1,584.0 685.9

1.5.3. Blade chassis HP C7000 with 2xHP MDS 8/12c BladeSystem Fabric Switch, 2xCisco 3020 հատ 1 21600 21,600.0 9,352.8

1.6. Այլ սարքավորումներ 1

1.6.1. Universal 42U HP Rack with airflow optimization, sidepanel, stabilizer kits, 2x32A Core PDUs, 2x32A High voltage PDUs հատ 1 2800 2,800.0 1,212.4

1.6.2. APC Smart-UPS RT 5000VA 230V հատ 1 5800 5,800.0 2,511.4

1.6.3. 1-year support contract for Blade+Storage հատ 1 5200 5,200.0 2,251.6

ընդամենը 133,334.0 57,733.6

Ընդամենը 160,000.8 69,280.3

2. Ծրագրային ապահովում

2.1. Ծրագրային ապահովման ոչ բացառիկ իրավունք IBM /IBW-D55V1LL / IBM WebSphere MQ Processor Value Unit (PVU) License + SW Subscription & Support 12 Months հատ 640 100 64,000.0 27,712.0

2.2. Red Hat Enterprise Linux Server, Standard (1-2 sockets) (Up to 1 guest) 1 Year հատ 6 2000 12,000.0 5,196.0

ընդամենը

76,000.0 32,908.0

3. Անձնակազմ

3.1. Տեխնիկական հարցերով խորհրդատու- ծրագրավորող (Հայաստան) մարդ/ամիս 4 2 2000 16,000.0 6,928.0

3.2. Տեխնիկական հարցերով խորհրդատու (Ռուսաստան) մարդ/ամիս 2 1 4000 8,000.0 3,464.0

3.3. Բիզնես խորհրդատու մարդ/ամիս 4 1 2000 8,000.0 3,464.0

3.4. Ցանցային ադմինիստրատոր մարդ/ամիս 4 1 1800 7,200.0 3,117.6

3.5. Թեստավորող մասնագետ մարդ/ամիս 4 1 1800 7,200.0 3,117.6

ընդամենը

46,400.0 20,091.2

Ընդամենը 282,400.8 122,279.5

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։