«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
7 հուլիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11514267
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
18 հունիսի 2014 թ. N 74-Ն
ք. Երևան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
23 հունիսի 2014 թ. N 151-Ն
ք. Երևան
Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն
ՍԵԶՈՆԱՅԻՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ` ԸՍՏ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 1821-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 1516-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «ա» ենթակետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի թիվ 534-Ն որոշման 3-րդ կետը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝
1. Հաստատել սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրման զբաղվածության պետական ծրագրի համատեղ կազմակերպման և իրականացման համար անհրաժեշտ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները 1 հա հողատարածքների համար` ըստ գյուղատնտեսական մշակաբույսերի` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված` 1 հա հողատարածքի համար նախատեսված գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները համամասնական աճում կամ նվազում են` ելնելով կիրառման կոնկրետ դեպքում մշակման ենթակա հողատարածքի մակերեսից:
3. Անջրդի եղանակով մշակման դեպքում սույն որոշման 1-ին կետով հաստատված չափաքանակներում ներառված ոռոգման աշխատանքները չեն հաշվարկվում:
4. Գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման համար պահանջվող այն աշխատանքների չափաքանակները, որոնք հնարավոր են կատարել ինչպես ձեռքի աշխատանքի, այնպես էլ գյուղտեխնիկայի միջոցով, հաշվարկվում են ելնելով` կիրառման կոնկրետ դեպքում աշխատանքի կատարման եղանակից:
5. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետով հաստատված չափաքանակների աղյուսակի 3-րդ կամ 4-րդ սյունակների փակագծերում նշված թվերից առաջին թիվը ցույց է տալիս տվյալ տողում նշված աշխատանքի համար պահանջվող մարդ/օրը կամ տրակտոր/ժամը, երկրորդ թիվը` վեգետացիայի ընթացքում տվյալ տողում նշված աշխատանքի կատարման քանակը, իսկ փակագծերից դուրս գրված թիվը` վեգետացիայի ընթացքում տվյալ տողում նշված աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ընդհանուր մարդ/օրերը կամ տրակտոր/ժամերը:
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանին և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանին:
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարար
Ա. Ասատրյան ՀՀ գյուղատնտեսության նախարար
Ս. Կարապետյան
Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
2014 թ. հունիսի 18-ի N 74-Ն և
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2014 թ. հունիսի 23-ի N 151-Ն
համատեղ հրամանի
Գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման աշխատանքների չափաքանակները 1 հա հողատարածքի համար` ըստ Գյուղատնտեսական մշակաբույսերի
(վերնագիրը խմբ. 05.11.14 N 122-Ն)
1. Ցորեն
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Ջրտար ակոսների հանում 6 1.5
5. Ցանք 6 1.5
6. Գլանում 1.5
7. Սնուցում 2 1
8. Պայքար հիվանդությունների, վնասատուների դեմ 2 1
9. Պայքար մոլախոտերի դեմ 2 1
10. Ոռոգում 8(2 x 4) -
11. Բերքահավաք - 2
12. Ծղոտի հակավորում 1 2
13. Ծղոտի բարձում և բեռնաթափում 2 4
2. Եգիպտացորեն
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հարթեցում - 1.5
4. Ջրտար ակոսների հանում 6 1.5
5. Ցանք 6 1.5
6. Ոռոգում 12(2 x 6) -
7. Քաղհան, փխրեցում 50(25 x 2) 4
8. Սնուցում 2 1
9. Պայքար մոլախոտերի դեմ 2 1
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 2 1
11. Բերքահավաք 25 2
3. Գազար
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Ցանք 10 -
5. Ջրտար ակոսների հանում 6 1.5
6. Ոռոգում 22(2 x 11) -
7. Քաղհան, փխրեցում 75(25 x 3) -
8. Նոսրացում 60(30 x 2) -
9. Սնուցում 2 1
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 2 1
11. Բերքահավաք 75 -
4. Ճակնդեղ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Ցանք 18 1,5
5. Ջրտար ակոսների հանում 6 1.5
6. Ոռոգում 20(2 x 10) -
7. Քաղհան, փխրեցում 60(20 x 3) 2
8. Նոսրացում 40(20 x 2) -
9. Բույսերի բուկլից 20 2
10. Սնուցում 2 1
11. Պայքար մոլախոտերի և վնասատուների դեմ 2 1
12. Բերքահավաք 60 -
5. Լոբի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Մարգերի տեղաձևում 10 1.5
5. Ջրտար ակոսների հանում 6 1.5
6. Ցանք 30 -
7. Քաղհան, փխրեցում 60(30 x 2) -
8. Սնուցում 2 1
9. Ոռոգում 16(2 x 8) -
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 4(2 x 2) 2
11. Բերքահավաք 100 -
6. Սմբուկ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1,5
4. Մարգերի տեղաձևում 10 1,5
5. Ջրտար ակոսների հանում 6 1,5
6. Սածիլում 18 -
7. Քաղհան, փխրեցում 75(25 x 3) 2
8. Ոռոգում 32(2 x 16) -
9. Սնուցում 3 1
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 4(2 x 2) 2
11. Բերքահավաք 90 -
7. Տաքդեղ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Մարգերի տեղաձևում 10 1.5
5. Ջրտար ակոսների հանում 6 1.5
6. Սածիլում 18 -
7. Քաղհան, փխրեցում 75(25 x 3) 4
8. Ոռոգում 30(2 x 15) -
9. Սնուցում 2 1
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 4(2 x 2) 2
11. Բերքահավաք 90 -
8. Սխտոր
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1,5
4. Մարգերի տեղաձևում 10 1.5
5. Ցանք 40 -
6. Ջրտար ակոսների հանում 6 1.5
7. Քաղհան, փխրեցում 60(30 x 2) -
8. Ոռոգում 10(2 x 5) -
9. Սնուցում 2 1
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 2 1
11. Բերքահավաք 120 2,5
9. Բամիա
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Մարգերի տեղաձևում 10 1.5
5. Ջրտար ակոսների հանում 6 1.5
6. Ցանք 20 -
7. Քաղհան, փխրեցում 50(25 x 2) -
8. Սնուցում 2 -
9. Ոռոգում 36(2 x 18) -
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 4(2 x 2) -
11. Բերքահավաք 60 -
10. Վարունգ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1,5
4. Ջրտար ակոսների հանում 6 1,5
5. Ցանք 15 1,5
6. Քաղհան, փխրեցում 30(15 x 2) 3
7. Բույսերի նոսրացում 4 -
8. Թաղերի ուղղում 6 -
9. Ոռոգում 20(2 x 10) -
10. Սնուցում 2 1
11. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ x 2 2(1 x 2) 2
12. Պայքար մոլախոտերի դեմ 2 1
13. Բերքահավաք 30 -
11. Պոմիդոր
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Մարգերի տեղաձևում 10 1.5
5. Ջրտար ակոսների հանում 8 1.5
6. Սածիլում 10 -
7. Քաղհան, փխրեցում 99(33 x 3) 3
8. Թաղերի ուղղում 6 -
9. Ոռոգում 26(2 x 13) -
10. Սնուցում 2 1.5
11. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 10(2 x 5) 5
12. Բերքահավաք 140 -
12. Կաղամբ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1,5
4. Ջրտար ակոսների հանում 6 1,5
5. Սածիլում 18 -
6. Քաղհան, փխրեցում 40(20 x 2) 4
7. Ոռոգում 28(2 x 14) -
8. Սնուցում 4 2
9. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 4(2 x 2) 2
10. Բերքահավաք 55 -
13. Սոխ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1,5
4. Ցանք 20 -
5. Մարգերի տեղաձևում 10 1,5
6. Ջրտար ակոսների հանում 6 1,5
7. Բույսերի նոսրացում 20 -
8. Քաղհան, փխրեցում 70(35 x 2) -
9. Ոռոգում 18(2 x 9) -
10. Սնուցում 2 1
11. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 2 1
12. Բերքահավաք 130 -
14. Ոսպ և սիսեռ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հարթեցում - 1,5
4. Ցանք 20 1,5
5. Գլանում - 1
6. Քաղհան, փխրեցում ձեռքով 40(20 x 2) 1,5
7. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 2 1
8. Պայքար մոլախոտերի դեմ 3 1
9. Բերքահավաք (սիսեռ) 30 1,5
10. Բերքահավաք (ոսպ) 30 -
15. Ոլոռ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հարթեցում - 1,5
4. Ջրտար ակոսների հանում 6 1,5
5. Ցանք 20 1,5
6. Գլանում - 1
7. Ոռոգում 12(2 x 6) -
8. Քաղհան, փխրեցում 40(20 x 2) -
9. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 2 1
10. Պայքար մոլախոտերի դեմ 3 1
11. Բերքահավաք 30 1,5
16. Կարտոֆիլ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Ցանք 20 3
5. Ջրտար ակոսների հանում 6 1.5
6. Ոռոգում 12(2 x 6) -
7. Մեքենայացված քաղհան, փխրեցում - 2
8. Ձեռքով քաղհան, փխրեցում 40(20 x 2) -
9. Բույսերի բուկլից 20 2
10. Սնուցում 4(2 x 2) 2
11. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 4(2 x 2) 2
12. Պայքար մոլախոտերի դեմ 2 1
13. Բերքահավաք 30 3
17. Բոստանային մշակաբույսեր
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1,5
4. Ջրտար ակոսների հանում 6 1,5
5. Ցանք 15 1,5
6. Քաղհան, փխրեցում 30 (15 x 2) 3
7. Բույսերի նոսրացում 4 -
8. Թաղերի ուղղում 6 -
9. Ոռոգում 20(2 x 10) -
10. Սնուցում 2 1
11. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ x2 2(1 x 2) 2
12. Պայքար մոլախոտերի դեմ 2 1
13. Բերքահավաք 30 -
18. Ծխախոտ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Ջրտար ակոսների հանում 6 1.5
5. Ոռոգում 24(4 x 6) -
6. Սածիլների ախտհանում 2 -
7. Սածիլում 30 -
8. Սնուցում 2 1
9. Քաղհան 75(25 x 3) -
10. Բուկլից 25 2
11. Պայքար հիվանդությունների, վնասատուների դեմ 6(2 x 3) 1
12. Պայքար մոլախոտերի դեմ 2 1
13. Ծաղկատում 20(10 x 2) -
14. Բջատում 20(10 x 2) -
15. Բերքահավաք 42(6 x 7) -
16. Փոխադրում չորանոց 30(5 x 6) -
19. Հաճար
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հարթեցում - 1.5
4. Ցանք 3 1.5
5. Գլանում - 1.5
6. Պայքար մոլախոտերի դեմ 2 1
7. Պայքար հիվանդությունների, վնասատուների դեմ 2 1
8. Սնուցում 2 1
9. Բերքահավաք - 2
10. Ծղոտի հակավորում 1 2
11. Ծղոտի բարձում և բեռնաթափում 1 2
20. Կորնգան
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հարթեցում - 1.5
4. Ցանք 2 1.5
5. Գլանում - 1.5
6 Պայքար հիվանդությունների, վնասատուների դեմ 2 1
7. Սնուցում 2 1
8. Բերքահավաք (հունձ) 12(6 x 2) 2
9. Լասադրում 2 -
10. Լասի շրջում 2 -
11. Խոտի փոցխում 2(1 x 2) 2
12. Հակավորում 1 2
13. Խոտի բարձում և բեռնափոխում 2 4
21. Առվույտ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Ջրտար ակոսների հանում 6 1.5
5. Ցանք 2 1.5
6. Գլանում - 1.5
7. Ոռոգում 10(2 x 5) -
8. Պայքար հիվանդությունների, վնասատուների դեմ 1 1
9. Սնուցում 2 1
10. Բերքահավաք (հունձ) 36(6 x 6) 6(1 x 6)
11. Փոցխում 6(1 x 6) -
12. Լասադրում 2 -
13. Լասի շրջում 2 -
14. Հակավորում 1 2
15. Խոտի բարձում և բեռնափոխադրում 2 4
22. Գարի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հողի հարթեցում - 1.5
4. Ջրտար ակոսների հանում 6 1.5
5. Ցանք 3 1.5
6. Սնուցում 2 1
7. Պայքար հիվանդությունների, վնասատուների դեմ 1 1
8. Պայքար մոլախոտերի դեմ 1 1
9. Ոռոգում 8(2 x 4) -
10. Բերքահավաք - 2
11. Ծղոտի հակավորում 1 2
12. Ծղոտի բարձում և բեռնաթափում 2 4
23. Կտավատ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար - 3
2. Չիզելում - 2
3. Հարթեցում - 1.5
4. Ցանք 3 1.5
5. Գլանում - 1.5
6. Պայքար մոլախոտերի դեմ 2 1
7. Պայքար հիվանդությունների, վնասատուների դեմ 2 1
8. Սնուցում 2 1
9. Բերքահավաք 1 2
24. Բնական խոտի հունձ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հնձել 7 2
2. Փոցխում 3 1.5
3. Լասի շրջում 2 -
4. Հավաքում 4 -
5. Դեզադրում * 4 -
6. Հակավորում 1 2
7. Խոտի բարձում և բեռնաթափում 2 4
*Սորուն խոտի դեպքում:
25. Արևածաղիկ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Հողի վար 3
2. Չիզելում 2
3. Հարթեցում 1.5
4. Ջրտար ակոսների հանում 1.5
5. Ցանք 1.5
6. Ոռոգում 15(3 x 5) -
7. Քաղհան փխրեցում 50(25 x 2) -
8. Պայքար մոլախոտերի դեմ 2 1
9. Պայքար հիվանդությունների, վնասատուների դեմ 2 1
10. Սնուցում 2 1
11. Բերքահավաք 20 2
26. Մորենի (ազնվամորի)
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Էտ և էտված ճյուղերի դուրս բերում 30 -
2. Ջրտար ակոսների մաքրում 5 -
3. Ոռոգում 16(2 x 8) -
4. Քաղհան փխրեցում 28(14 x 2) -
5. Սնուցում 4(2 x 2) -
6. Պայքար հիվանդությունների, վնասատուների դեմ 4(2 x 2) -
7. Բերքահավաք 60 -
27. Արքայանարնջենի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Ջրտար ակոսների մաքրում 1 -
2. Ծառերի էտ և ձևավորում, էտված ճյուղերի դուրս բերում 8 -
3. Ծառերի բների սպիտակեցում 4 -
4. Բաժակափոր 8 -
5. Սնուցում 4(2 x 2) -
6. Ոռոգում 22(1 x 22) -
7. Միջշարային տարածքի վար - 3
8. Միջշարային տարածքի խոտհունձ 5 2
19. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 2(1 x 2) 2(1 x 2)
10. Ծառերի հենակավորում 2 -
11. Բերքահավաք 60 -
28. Թզենի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Ջրտար ակոսների մաքրում 1 -
2. Ծառերի էտ և ձևավորում, էտված ճյուղերի դուրս բերում 10 -
3. Ծառերի բների սպիտակեցում 4 -
4. Բաժակափոր 9 -
5. Սնուցում 4(2 x 2) -
6. Ոռոգում 22(1 x 22) -
7. Միջշարային տարածքի վար - 3
8. Միջշարային տարածքի խոտհունձ 5 2
9. Պայքար մոլախոտերի դեմ 2(1 x 2) 2
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 2(1 x 2) 2(1 x 2)
11. Բերքահավաք 70 -
29. Նռնենի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Ջրտար ակոսների մաքրում 1 -
2. Ծառերի էտ և ձևավորում, էտված ճյուղերի դուրս բերում 25 -
3. Ծառերի բների սպիտակեցում 5 -
4. Բաժակափոր 6 2
5. Սնուցում 4(2 x 2) -
6. Ոռոգում 16(1 x 16) -
7. Միջշարային տարածքի վար - 3
8. Միջշարային տարածքի խոտհունձ 5 2
9. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 3(1 x 3) 3(1 x 3)
10. Բերքահավաք 50 -
30. Ընկուզենի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Ջրտար ակոսների մաքրում 1 -
2. Ծառերի էտ և ձևավորում, էտված ճյուղերի դուրս բերում 18 -
3. Ծառերի բների սպիտակեցում 1 -
4. Բաժակափոր 10 -
5. Սնուցում 2(2 x 1) -
6. Ոռոգում 10(2 x 5) -
7. Միջշարային տարածքի վար - 2
8. Միջշարային տարածքի խոտհունձ 5 2
9. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 3(1 x 3) 3(1 x 3)
10. Բերքահավաք 30 -
31. Խաղողի բերքատու այգի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ /օր տրակտոր/ժամ
1. Այգեբաց և վազերի բների բացում 10 -
2. Կոտրված սյուների փոխում 2 -
3. Սյուների և լարերի ուղղում ու ձգում 8 -
4. Էտ և ձևավորում 18 -
5. Արքատի հավաքում և հեռացում 6 -
6. Չոր կապ 12 -
7. Միջշարային տարածությունների վար 2
8. Միջվազային տարածությունների փոր 14 -
9. Առուների մաքրում 2 -
10. Ջրվորի ծառայություններ 6(1 x 6).1 -
11. Միջշարքային տարածությունների քաղհան-փխրեցում մեքենայացված 2
12. Միջվազային տարածությունների քաղհան-փխրեցում ձեռքով 36(12 x 3) -
13. Կանաչ հատումներ և հատված մասսայի հեռացում 18(6 x 3) -
14. Կանաչ կապ 24(8 x 3) -
15. Սնուցում ձեռքով 4(2 x 2) -
16. Պայքար սնկային հիվանդությունների և վնասատուների դեմ 16(2 x 8) 16(2 x 8)
17. Բերքահավաք, բերքի տեղափոխում այգու տարածքում և բարձում (այգու բերքատվությունը 150 ց/հա և ավելի լինելու դեպքում) 60 -
18. Վազերը լարից անջատում և լարերի բարձրացում 8 -
19. Այգեթաղ 30 -
32. Ծիրանենու բերքատու այգի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ /օր տրակտոր/ժամ
1. Ծառերի էտ և ձևավորում, էտված ճյուղերի դուրս բերում 20 -
2. Ծառերի բների սպիտակեցում 3 -
3. Բաժակափոր 7 -
4. Ջրտար ակոսների մաքրում 1 -
5. Ջրվորի ծառայություններ 7(1 x 7) -
6. Միջշարային տարածությունների խոտհունձ 5 2
7. Միջշարային տարածությունների վար - 2
8. Մերձբնային տարածությունների քաղհան փխրեցում ձեռքով 8 -
9. Սնուցում ձեռքով 4(2 x 2 ) -
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ` մեքենայացված
ձեռքով 4(1 x 4 ) 4(1 x 4 )
11. Բերքահավաք 50 -
33. Դեղձենու բերքատու այգի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ /օր տրակտոր/ժամ
1. Ծառերի էտ և ձևավորում էտված ճյուղերի դուրս բերում 30 -
2. Ծառերի բների սպիտակեցում 3 -
3. Բաժակափոր 5 -
4. Ջրտար ակոսների մաքրում 2 -
5. Ջրվորի ծառայություններ 8(1 x 8) -
6. Միջշարային տարածությունների խոտհունձ 5 2
7. Միջշարային տարածությունների վար - 2.2
8. Մերձբնային տարածությունների քաղհան փխրեցում ձեռքով 10 -
9. Սնուցում ձեռքով 4(2 x 2 ) -
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 6(1 x 6) 6(1 x 6)
11. Բերքահավաք 30 -
34. Սալորենու բերքատու այգի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ /օր տրակտոր/ժամ
1. Ծառերի էտ և ձևավորում, էտված ճյուղերի դուրս բերում 30 -
2. Ծառերի բների սպիտակեցում 5 -

35. Կեռասենու և բալենու բերքատու այգի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ /օր տրակտոր/ժամ
1. Ծառերի էտ և ձևավորում, էտված ճյուղերի դուրս բերում 20 -
2. Բաժակափոր 5 -
3. Ջրտար ակոսների մաքրում 2 -
4. Ծառերի բների սպիտակեցում 4 -
5. Ջրվորի ծառայություններ 6(1 x 6) -
6. Միջշարային տարածությունների խոտհունձ 5 2
7. Միջշարային տարածությունների վար - 2.2
8. Մերձբնային տարածությունների քաղհան փխրեցում ձեռքով 10 -
9. Սնուցում ձեռքով 4(2 x 2) -
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 5(1 x 5) 5(1 x 5)
11. Բերքահավաք 50 -
36. Խնձորենու և տանձենու բերքատու այգի
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ /օր տրակտոր/ժամ
1. Ծառերի էտ և ձևավորում, էտված ճյուղերի դուրս բերում 30 -
2. Ծառերի բների սպիտակեցում 5 -
3. Բաժակափոր 5 -
4. Ջրտար ակոսների մաքրում 2 -
5. Ջրվորի ծառայություններ 8(1 x 8) -
6. Միջշարային տարածությունների խոտհունձ 5 2
7. Միջշարային տարածությունների վար - 2.2
8. Մերձբնային տարածությունների քաղհան փխրեցում ձեռքով 30 -
9. Սնուցում ձեռքով 4(2 x 2 ) -
10. Պայքար հիվանդությունների և վնասատուների դեմ 6(1 x 6) 6 (1 x 6)
11. Բերքահավաք 40 -
37. Ելակ
Հ/Հ Աշխատանքների բովանդակությունը մարդ/օր տրակտոր/ժամ
1. Ջրտար ակոսների մաքրում և խորացում 6 1.5
2. Քաղհան, փխրեցում 100(25 x 4)
3. Սնուցում 2 1
4. Պայքար հիվանդությունների, վնասատուների դեմ 4(2 x 2) 1
5. Ոռոգում 30(2 x 15) -
6. Բերքահավաք 210
(30 x 7)
(հավելվածը խմբ. 05.11.14 N 122-Ն)