Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 դեկտեմբերի 2014 թվականի N 1193-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 678-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով`

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 11-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» N 678-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.

3) որոշման N 2 հավելվածում 10-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. դեկտեմբերի 1

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 1-ի N 1193-Ա

որոշման

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2009 թ.

օգոստոսի 11-ի N 678-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ)

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Տ. Բարսեղյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Մկրտչյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Պ. Ղալթախչյան - ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Ազիզյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի մտավոր սեփականության գործակալության պետ

Լ. Ստեփանյան - ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ

Ա. Վարդերեսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ

Ն. Մկրտչյան - Հայաստանի Հանրապետությունում «Մայքրոսոֆթ» ընկերության իրավունքների և օրինական շահերի լիազոր ներկայացուցիչ, «ԲիԷսԷյ» ընկերության փորձագետ, իրավախորհրդատու (համաձայնությամբ)

Ե. Հյուսյան - «Մայքրոսոֆթ ԱրԷյ» ՍՊԸ-ի Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Գալոյան - ՀՀ «Արտոնագրային հավատարմատարների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Ս. Ներսիսյան - «Հայհեղինակ» հեղինակների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Կնյազյան - «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն» հիմնադամի հոգաբարձուների խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Է. Նանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատող

Ն. Գաբրիելյան - ՀՀ դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Մայսուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ

Լ. Մաքսուդյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի որակի ենթակառուցվածքի և տեխնիկական կանոնակարգման վարչության պետ (միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար)»։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։