Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 74-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

3 դեկտեմբերի 2014 թ.

ք. Երևան թիվ 74-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 98 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերության 2014 թվականի նոյեմբերի 28-ի լիցենզիայի վերաձևակերպման հայտը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

Բավարարել «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերության հայտը և վերաձևակերպել հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 98 լիցենզիան:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։