Հոդված 2. Օրենսգրքի 137.2-րդ հոդվածում՝
Հոդված 2. Օրենսգրքի 137.2-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի ութերորդ պարբերության «քսանապատիկի» բառը փոխարինել «հիսնապատիկի» բառով.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ, չորրորդ և հինգերորդ պարբերություններով.
«Առանց տարբերանշանների (տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանի կամ տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվության), գնացուցակի մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Մինչև մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման համար հաջորդ հերթական պետական տուրքը վճարելու օրվան հաջորդող 10-րդ օրը դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չհանձնելը և սակաչափիչի (տաքսամետրի) վերաբերյալ սակաչափիչի ստուգաչափման մասին իրավասու մարմնի տված տեղեկանքի (եզրակացության) պատճենը լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման համար լիազոր մարմին չներկայացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Առանց ներդիրի մեջ համապատասխան նշում կատարված սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրում իրականացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»: