Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 14. Կրթության գործընթացի կազմակերպումը

գործել է մինչև 2015-01-03Բացել ARLIS-ում

Հոդված 14. Կրթության գործընթացի կազմակերպումը

1. Կրթության գործընթացը կազմակերպվում է սույն օրենքին համապատասխան և կարգավորվում է ուսումնական պլաններով, առարկայական ծրագրերով, ուսումնական ժամանակացույցով և դասացուցակներով:

2. Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթության գործընթացը կարգավորվում է օրինակելի ուսումնական պլաններով և առարկայական ծրագրերով: Դրանք մշակում և հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

3. Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը, համապատասխան բնագավառի(ների) պետական կառավարման լիազորված մարմնի հետ համաձայնեցված և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հաստատած չափորոշիչներին համապատասխանեցված, հաստատում են նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները:

4. Բարձրագույն կրթության ուսումնական պլանները և առարկայական ծրագրերը մշակում և հաստատում է բարձրագույն ուսումնական հաստատությունը: Դրանք ներկայացվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմին:

4.1.Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը վերահսկում է ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի համապատասխանությունը պետական կրթական չափորոշիչներին:

5. Ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբը և տևողությունը սահմանվում է պետական կրթական չափորոշիչով:

6. Հիմնական, միջնակարգ կրթության և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացումն ավարտվում է շրջանավարտների գիտելիքների, կարողությունների և հմտությունների պարտադիր ամփոփիչ ատեստավորմամբ, որի անցկացման կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

7. Դրսեկության ձևով հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական), մասնագիտական միջին և բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

8. Հեռակա, հեռավար (դիստանցիոն) ձևերով մասնագիտական միջին և բարձրագույն կրթության կազմակերպումն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազորած մարմնի սահմանած կարգով, իսկ մասնագիտությունների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(14-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, խմբ., փոփ., լրաց. 01.12.03 ՀՕ-58-Ն, փոփ. 14.12.04 ՀՕ-63-Ն, 10.07.09 ՀՕ-161-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։