ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 դեկտեմբերի 2014 թվականի N 1203-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետը`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 16-ի նիստի N 43 արձանագրության 24-րդ կետով հավանության արժանացած՝ Մտադրությունների հուշագրով նախատեսված ծրագրի իրականացման համար հիմք հանդիսացող Մաստեր պլանի իրագործման համար անհրաժեշտ նոր իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 4
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
դեկտեմբերի 4-ի N 1203-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Սարգսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Վ. Վարդանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի վարչության պետ
Ա. Եգանյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի արդյունաբերության քաղաքականության վարչության պետ
Վ. Ավետիսյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ընդերքի և հողերի պահպանության քաղաքականության վարչության պետ
Ա. Մանուկյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետի տեղակալ
Ա. Օհանյան - ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալության մասնավոր իրավունքի բնագավառի իրավական ակտերի փորձաքննության բաժնի պետ
Ծ. Սողոմոնյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ
Լ. Երեմյան - ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ (համաձայնությամբ)
Ա. Մարգարյան - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-տեխնիկական տնօրեն (համաձայնությամբ)
Հ. Մարգարյան - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, շինարարության գծով տնօրեն (համաձայնությամբ)
Պ. Խաչատրյան - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ավագ իրավախորհրդատու (համաձայնությամբ)
Ա. Չիլինգարյան - «Այլոտիգ» ՍՊԸ, խորհրդատվական ծառայությունների համակարգող, «Պարադիգմա Արմենիա» խորհրդատվական և հաշվապահական ընկերության ավագ փորձագետ (համաձայնությամբ)
Ա. Տեր-Տաճատյան - «Այլոտիգ» ՍՊԸ, իրավական խորհրդատու, «Տեր-Տաճատյան» իրավաբանական և բիզնես խորհրդատվական ՓԲԸ-ի հիմադիր-տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Սվյատկովսկի - VSEI ձեռնարկությունների խումբ, ֆինանսական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Ա. Շանդրոկ - VSEI ձեռնարկությունների խումբ, իրավաբանական դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան