Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

8 դեկտեմբերի 2014 թվականի N 1205-Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի հերթական` 15-րդ նիստին մասնակցելու համար 2014 թվականի դեկտեմբերի 8-10-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Կարեն Ճշմարիտյանինը, Գարեգին Մելքոնյանինը, Արթուր Մայսուրյանինը, Արտեմ Պետրոսյանինը, Արտյոմ Սեդրակյանինը և Քրիստինե Բեգլարյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Պարույր Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. դեկտեմբերի 8

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

դեկտեմբերի 8-ի N 1205-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-10-Ը ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար (պատվիրակության ղեկավար)

Գ. Մելքոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

Ա. Սեդրակյան - ՀՀ արդարադատության նախարարության համակարգի մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ

Պ. Հովհաննիսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ

Ա. Մայսուրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության հետ համագործակցության վարչության պետ

Ա. Պետրոսյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ատոմային էներգետիկայի վարչության պետ

Ք. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։