Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2011-05-02։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

Հոդված 20. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

գործել է մինչև 2011-05-02Բացել ARLIS-ում

Հոդված 20. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը

Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունն է`

ա) աջակցել համայնքի տարածքում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության պետական քաղաքականության իրականացմանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

բ) իրականացնել նախադպրոցական և դպրոցական տարիքի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հաշվառումը, ապահովել նրանց ընդգրկումը ուսումնական հաստատություններում.

գ) իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված լիազորություններ։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։