ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 նոյեմբերի 2014 թվականի N 1330-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Գյուղական տարածքների տնտեսական զարգացում», «Արտադրական ենթակառուցվածքների վերականգնում» և «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ծրագրերի հիմնադրամի հետ 2009 թվականի սեպտեմբերի 15-ին և 2010 թվականի օգոստոսի 20-ին կնքված համագործակցության համաձայնագրերի հիման վրա իրականացված աշխատանքների, ինչպես նաև Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2010 թվականի նոյեմբերի 30-ին ստորագրված N 817-AM, Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2011 թվականի հունիսի 8-ին ստորագրված N 1390P փոխառության համաձայնագրերով իրականացված «Գյուղական կարողությունների ստեղծում» ծրագրերի շրջանակներում ձեռք բերված` պետական սեփականություն հանդիսացող գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով`
1) 4,920,545,095 դրամ արժողությամբ գույքը նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետության համայնքներին` համաձայն N 1 հավելվածի.
2) 303,049,278 դրամ արժողությամբ գույքը` նպատակային նշանակությամբ օգտագործելու համար նվիրաբերել Հայաստանի Հանրապետության համայնքներին` համաձայն N 2 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին և Հայաստանի Հանրապետության Լոռու, Արագածոտնի, Սյունիքի ու Տավուշի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը` դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության համայնքների միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենին՝ ապահովել համապատասխան համայնքների հետ սույն որոշման հավելվածներում նշված գույքի նվիրաբերության պայմանագրերի կնքումը՝ դրանցում սահմանելով, որ գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման գործընթացներն իրականացվելու են Հայաստանի Հանրապետության համայնքների միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 2
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 27-ի N 1330-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ Կառույցի անվանումը Կառույցի երկարությունը (գծմ) Հաշվեկշռային արժեքը ( դրամ)
1 2 3 4
ՀՀ Լոռու մարզ RACP/CW/ICB-2012/033
1. ՀՀ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ թաղամասի գազաֆիկացում 3047 48873644
2. ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտի համայնքի գազաֆիկացում 2254 32333558
ընդամենը 5301 81207202
ՀՀ Սյունիքի մարզ
1. ՀՀ Սյունիքի մարզի Սպանդարյանի համայնքի գազաֆիկացում RACP/CW/ICB-2012/034 6897.6 93954253
2. ՀՀ Սյունիքի մարզի Վաչագան ավանի գազաֆիկացում FMAP/LCB/CW-2009/045 Gas 8836.4 69374465
ընդամենը 15734.0 163328718
ՀՀ Արագածոտնի մարզ RACP/CW/ICB-2012/036
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկաշենի համայնքի գազաֆիկացում 3081.2 40264204
2. ՀՀ Արագածոտնի մարզի Ափնայի համայնքի գազաֆիկացում 962 13655313
3. ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենուտի համայնքի գազաֆիկացում 3863.8 48018477
4. ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի համայնքի գազաֆիկացում 20044 297929294
5. ՀՀ Արագածոտնի մարզի Հարթավանի համայնքի գազաֆիկացում 5353 65379292
6. ՀՀ Արագածոտնի մարզի Շենավանի համայնքի գազաֆիկացում 10121.3 168825357
7. ՀՀ Արագածոտնի մարզի Քուչակի համայնքի գազաֆիկացում 15706 194017367
8. ՀՀ Արագածոտնի մարզի Կոշի համայնքի գազաֆիկացում 24677 438661541
9. ՀՀ Արագածոտնի մարզի Կոշի համայնքի միջին ճնշման սնող առբերիչ 6370 463857578
10. ՀՀ Արագածոտնի մարզի Ուջանի համայնքի գազաֆիկացում 27505 456030035
11. ՀՀ Արագածոտնի մարզի Վարդենիսի համայնքի գազաֆիկացում 5216 68526292
12. ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազի համայնքի գազաֆիկացում 10120 157812665
13. ՀՀ Արագածոտնի մարզի Արայի համայնքի գազաֆիկացում 3399.5 42779424
ընդամենը 136418.8 2455756839
ՀՀ Տավուշի մարզ RACP/CW/ICB-2012/032
1. ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպարի համայնքի գազաֆիկացում 6339 118485461
2. ՀՀ Տավուշի մարզի Բաղանիսի համայնքի գազաֆիկացում 7427 127778603
3. ՀՀ Տավուշի մարզի Ոսկեվանի համայնքի գազաֆիկացում 7675 139200304
4. ՀՀ Տավուշի մարզի Կոթիի համայնքի գազաֆիկացում 12287 199029900
5. ՀՀ Տավուշի մարզի Բարեկամավանի համայնքի գազաֆիկացում 4996 69706875
6. ՀՀ Տավուշի մարզի Հովքի համայնքի գազաֆիկացում 8480 125729227
7. ՀՀ Տավուշի մարզի Ջուջևան, Բաղանիս, Ոսկեպար գյուղերի միջին ճնշման սնող գազատար 14776 345686138
8. ՀՀ Տավուշի մարզի Հաղարծին, Աղավնավանք գյուղերի միջին ճնշման սնող գազատար 16003 330082466
9. ՀՀ Տավուշի մարզի Կոթի, Բարեկամավան, Ոսկեպար, Ոսկեվան և Բաղանիս գյուղերի միջին ճնշման սնող գազատար 15478 443245140
10. ՀՀ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղի գազաբաշխիչ կայան (ԳԲԿ) և Դեբեդավան գյուղի միջին ճնշման սնող գազատար 14874.25 321308222
ընդամենը 108335.25 2220252336
Ընդամենը 265789.1 4920545095
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
նոյեմբերի 27-ի N 1330-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ Կառույցի անվանումը Կառույցի երկարությունը (գծմ) Հաշվեկշռային արժեքը (դրամ)
ՀՀ Տավուշի մարզ RACP/CW/ICB-2012/032
1. ՀՀ Տավուշի մարզի Հաղարծինի համայնքի ջրամատակարարում 182 գծմ, ՕԿՋ-300 տն 40077774
2. ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի համայնքի ջրագծի կառուցում 16533 գծմ, ՕԿՋ-100 տն ՕԿՋ-200 տն 262971504
Ընդամենը 303049278
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան