«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
15 դեկտեմբերի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314554
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2 դեկտեմբերի 2014 թ. թիվ 48-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ԹԻՎ 28-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի օգոստոսի 17-ի ««Բերքահավաքի, կերերի կուտակման, աշնանացանի և ցրտահերկի բարձրացման ընթացքի մասին» Ձև 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 48-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 28-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հուլիսի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 2-ի
թիվ 48-Ն որոշման
ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ
(ամսական)
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ
ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ
__________________ 20 թ.
(ամիս)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (04 ապրիլի 2000թ., ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը
Ներկայացնում է __________________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը _______________________________________________________ I__I__I__I__I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը __________________________________________________________________ I___I___I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը /Վարչական շրջանը ____________________________________________ I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
______________________________________________________________ I___I___I___I___I___I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական ռեգիստրի գրանցման համարը I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I___I___I___I___I___I___I___I___I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I___I___I___I___I___I___I___I___I
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Տողի
N Ցուցանիշներ Չափի
միավոր Հաշվետու ամիս Աճողական, տարվա սկզբից
1 2 3
1 Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը հա
2 Արտադրվել է՝
հացահատիկ և հատիկաընդեղեն ցենտներ
3 կարտոֆիլ -‘’-
4 բանջարանոցային մշակաբույսեր -‘’-
5 բոստանային մշակաբույսեր -‘’-
6 պտուղ և հատապտուղ -‘’-
7 խաղող -‘’-
8 սունկ (ներառյալ անտառային սնկի հավաքում) -‘’-
9 ծաղիկ հատ
10 կերի արմատապտուղներ ցենտներ
11 այլ մշակաբույսեր (նշել) -‘’-
12 -‘’-
13 -‘’-
14 Կուտակվել է՝
բազմամյա խոտ (ցանովի և բնական) -‘’-
15 միամյա խոտ -‘’-
16 ծղոտ -‘’-
17 Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ -‘’-
18 Ցանվել է աշնանացան, ընդամենը հա
19 որից՝
հացահատիկային մշակաբույսեր հա
20 կերային մշակաբույսեր հա
21 այլ մշակաբույսեր (նշել) հա
22 հա
Ղեկավար ___________________________
(Ազգանուն, անուն) _____________________
(Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) ___________________________
(Ազգանուն, անուն) _____________________
(Ստորագրություն)
«__»__________20 թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի դեկտեմբերի 2-ի
թիվ 48-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՀԱՄԱԽԱՌՆ ԲԵՐՔԸ ԵՎ ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԸՆԹԱՑՔԸ» ՁԵՎ ԹԻՎ 29-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հրահանգը սահմանում է «Գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերքը և աշնանացանի ընթացքը» Ձև թիվ 29-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության լրացման կարգը:
2. Հաշվետվության ցուցանիշները (գյուղատնտեսական մշակաբույսերի համախառն բերք և ցանված աշնանացան մշակաբույսերի ցանքատարածություններ) լրացվում են հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, իսկ գյուղատնտեսական մշակաբույսերի աշնանը կատարված ցանքերի (աշնանացան) վերաբերյալ տվյալները՝ աշնանացանի սկզբից: Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին նախապես իրազեկվում են:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն` սույն հաշվետվական ձևում նշված ժամկետում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվության «Հնձվել է հացահատիկային և հատիկաընդեղենային մշակաբույսերի ցանքատարածություն, ընդամենը» տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են հատիկ ստանալու համար փաստացի հնձված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի և այլ), գարնանացան հացահատիկային մշակաբույսերի (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, հաճար, եգիպտացորեն հատիկի համար և այլ) և հատիկաընդեղենային մշակաբույսերի տարածությունների վերաբերյալ տվյալներ:
6. Հաշվետվության «Արտադրվել է» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են տվյալ մշակաբույսի հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ (համախառն բերքը): Համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հիմնական ցանքային տարածությունից, կրկնակի ցանքերից, ենթացանքից, այգիների ու խաղողանոցների միջշարքային տարածություններից, ինչպես նաև ջերմատներից և ջերմոցներից հավաքված բերքը:
Կրկնակի ցանքը հիմնական մշակաբույսի բերքահավաքից հետո միևնույն տարածության վրա մեկ այլ մշակաբույսի ցանքն է, որի նպատակն է միևնույն տարածությունից մեկից ավելի անգամ ստանալ բերք:
Ենթացանքը միևնույն հողակտորում միաժամանակ մեկից ավելի գյուղատնտեսական մշակաբույսերի խառը ցանքն է:
Ջերմատները տարբեր չափերի կառույցներ են, որոնք հագեցած են ջերմատնային կոնստրուկցիաներով, սարքավորումներով, ջեռուցվում են և հնարավորություն են տալիս ողջ տարվա ընթացքում զբաղվել բուսաբուծական մթերքի արտադրությամբ (մշակել բանջարանոցային մշակաբույսեր, աճեցնել ծաղիկներ, սածիլներ, սունկ և այլն):
Ջերմոցները փոքրածավալ կառույցներ են, որոնք ունեն շարժական ծածկոցներ (շրջանակներ` ապակեպատ կամ թաղանթապատ): Դրանք տաքացվող գրունտից և ջերմատներից տարբերվում են նրանով, որ չեն ջեռուցվում: Ջերմոցները շահագործում են գարնանը, ամռանը և աշնանը, և այն հնարավորություն է տալիս աճեցնել սածիլներ, ծաղիկներ և մշակել վաղահաս բանջարեղեն, սունկ:
7. Հաշվետվության «Կուտակվել է» բաժնում նշված յուրաքանչյուր կերային մշակաբույսին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են տվյալ կերային մշակաբույսի համախառն բերքի վերաբերյալ տվյալներ: Բազմամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է ցանովի և բնական խոտհարքներից հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված չոր բազմամյա խոտի քանակը: Միամյա խոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում հնձված և կուտակված ցանովի միամյա խոտի քանակը: Կանաչ վիճակում անասուններին կերակրած խոտն այս ցուցանիշներում ներառվում է չոր խոտի վերածելուց հետո (կանաչ զանգվածի 30%-ը): Այս ցուցանիշները չեն ներառում նախորդ տարիներից մնացած չոր խոտի քանակությունը: Ծղոտի համախառն բերքի ցուցանիշն իր մեջ ներառում է հաշվետու ժամանակահատվածում աշնանացան և գարնանացան հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքից հետո կուտակված ծղոտի, ինչպես նաև սերմի համար կալսված բազմամյա խոտաբույսերից ստացված ծղոտի քանակը: Նախորդ տարիներից կուտակված ծղոտի մնացորդը այս ցուցանիշում չի ներառվում:
8. Հաշվետվության «Հավաքվել են վայրաճ պտուղներ և հատապտուղներ» տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ տարվա սկզբից, լրացվում են միայն վայրաճ բոլոր տեսակի պտղի և հատապտղի հավաքված բերքի վերաբերյալ տվյալներ:
9. Հաշվետվության «Ցանվել է աշնանացան, ընդամենը» բաժնում նշված յուրաքանչյուր գյուղատնտեսական մշակաբույսերի խմբին համապատասխանող տողում, ըստ համապատասխան սյունակների՝ ամսվա կտրվածքով և աճողական՝ աշնանացանի սկզբից, լրացվում են հաշվետու ժամկետներում, հաջորդ տարվա բերքի տակ ընթացիկ տարվա աշնանը ցանված հացահատիկային մշակաբույսերի, կերային մշակաբույսերի և այլ մշակաբույսերի ցանքային տարածությունների վերաբերյալ տվյալներ: