Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2015-01-05-ից մինչև 2025-01-28։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2025-01-28Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

22 դեկտեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014568

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

2 դեկտեմբերի 2014 թ. թիվ 335-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 20-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նպատակ ունենալով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի` նոր խմբագրությամբ ընդունումից հետո «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացման կարգը և ժամկետները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի թիվ 20-Ն որոշումը համապատասխանեցնել օրենքում կատարված փոփոխություններին,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը, հայտարարություն ներկայացման կարգը և ժամկետները հաստատելու մասին» թիվ 20-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման նախաբանում.

ա. «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» բառերը փոխարինել «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» բառերով,

բ. «23.1» թիվը փոխարինել «66» թվով,

2) որոշմամբ հաստատված հավելված 1-ի 1-ին ենթակետում «15-րդ» թիվը փոխարինել «14-րդ» թվով,

3) որոշմամբ հաստատված հավելված 2-ի 1-ին կետում.

ա. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հունվարի 27-ի «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը» թիվ ... -Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելված 1-ում սահմանված ձևով հայտարարությունը» բառերը փոխարինել «Հավելված 1-ով սահմանված «Իրավաբանական անձանց կողմից իրավաբանական անձանց գրանցող մարմնին իրական շահառուների վերաբերյալ հայտարարության օրինակելի ձևը»» բառերով,

բ. «21 և 22» թվերը փոխարինել «27, 29, 34 և 39» թվերով:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական

բանկի նախագահ Ա. Ջավադյան

2014 թ. դեկտեմբերի 4

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։