ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2014 թվականի N 1278-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մարդու իրավունքների շուրջ Հայաստան-ԵՄ երկխոսության վեցերորդ նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի դեկտեմբերի 10-12-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) պատվիրակության անդամների` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
2. Արման Թաթոյանինը և Նունե Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
3. Կարեն Նազարյանինը և Մհեր Մարգարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Մերուժան Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին:
5. Պատվիրակության ղեկավարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել պատվիրակության անդամների` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
դեկտեմբերի 22-ի N 1278-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲՐՅՈՒՍԵԼ ՄԵԿՆԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Կ. Նազարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)
Ա. Թաթոյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Մ. Հակոբյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ
Մ. Մարգարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի վարիչ
Ն. Հովհաննիսյան - ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ (համաձանությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան