Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` «ԴՊՐՈՑ-ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2014 թվականի N 1475-Ա

ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` «ԴՊՐՈՑ-ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների իրենց միջոցների հաշվին դառնալ «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության մասնակից՝ համաձայն հավելվածի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. դեկտեմբերի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 25-ի N 1475-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության մասնակից դառնալու իրավունք ստացած պետական ոչ առԵՎտրային կազմակերպությունների

NN

ը/կ Մարզը (համայնքը) և դպրոց-կենտրոնը

1 2

Երևան քաղաք

1. Ա.Պուշկինի անվան N 8 հիմնական դպրոց

2. Մ. Նալբանդյանի անվան N 33 հիմնական դպրոց

3. Հրանտ Դինքի անվան N 44 հիմնական դպրոց

4. Վ. Տերյանի անվան N 60 հիմնական դպրոց

5. N 64 հիմնական դպրոց

6. N 87 հիմնական դպրոց

7. Սիամանթոյի անվան N 162 հիմնական դպրոց

8. Ա. Նավասարդյանի անվան N 196 հիմնական դպրոց

ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության դպրոցներ

9. ՃՇՀԱՀ հիմնադրամի Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոց

10. «Հերացի» ավագ դպրոց

11. Երևանի Վ. Թեքեյանի անվան N 92 հիմնական դպրոց

12. Երևանի Ավ. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց

13. Երևանի Տ. Շևչենկոյի անվան N 42 ավագ դպրոց

14. Երևանի N 105 ավագ դպրոց

15. Երևանի Ա.Ղարիբյանի անվան N 142 ավագ դպրոց

16. Հրազդանի Հ. Օրբելու անվան N 13 ավագ դպրոց

17. Աշտարակի Ն. Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոց

18. Արտաշատի ավագ դպրոց

ՀՀ Լոռու մարզ

19. Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան N 6 միջնակարգ դպրոց

ՀՀ Գեղարքունիքի մարզ

20. Սևանի N 6 միջնակարգ դպրոց

ՀՀ Արագածոտնի մարզ

21. Կարբիի Վ. Թեքեյանի անվան միջնակարգ դպրոց

22. Արտենիի միջնակարգ դպրոց

ՀՀ Արմավիրի մարզ

23. Նորավանի միջնակարգ դպրոց

ՀՀ Կոտայքի մարզ

24. Աբովյանի N 2 հիմնական դպրոց

ՀՀ Սյունիքի մարզ

25. Սիսիանի N 4 հիմնական դպրոց

26. Դավիթ Բեկի միջնակարգ դպրոց

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։