Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2001-10-18-ից մինչև 2020-08-07։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2020-08-07Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի առաջին մասում «քաղաքացիների» բառը փոխարինել «մարդու» բառով:

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 28-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը մշակում է Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգն օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 32-րդ հոդվածի առաջին մասի «գ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ) մշակում և կառավարություն է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության կանոնակարգը:»:

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 36. ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

Խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Հանրային հեռուստառադիոընկերության նախորդ տարվա գործունեության (այդ թվում` ծրագրային և ֆինանսական) մասին հաղորդում:

Հաղորդումն Ազգային ժողովի նիստում ներկայացնում է Խորհրդի նախագահը: Հաղորդումն Ազգային ժողովի նիստում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ընդունվում է ի գիտություն:

Խորհուրդը հաղորդումը հրապարակում է մամուլում:»:

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 40-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՈԴՎԱԾ 40. ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ

Ազգային հանձնաժողովը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 1-ը Ազգային ժողով է ներկայացնում Ազգային հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին հաղորդում:

Ազգային հանձնաժողովն իր հաղորդումը հրապարակում է մամուլում:»:

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 42-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ազգային հանձնաժողովը մշակում է Ազգային հանձնաժողովի կանոնակարգը և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն: Հայաստանի Հանրապետության կառավարությունն Ազգային հանձնաժողովի կանոնակարգը օրենսդրական նախաձեռնությամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով` կից ներկայացնելով իր եզրակացությունը: Ազգային հանձնաժողովի կանոնակարգը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հաստատում է օրենքով:»:

ՀՈԴՎԱԾ 7. Օրենքի 59-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մեկամսյա ժամկետում, կառավարությունը Հանրային հեռուստառադիոընկերության և Ազգային հանձնաժողովի կանոնակարգերը և դրանց վերաբերյալ իր եզրակացությունները ներկայացնում է Ազգային ժողով:»:

ՀՈԴՎԱԾ 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

Երևան

8 հոկտեմբերի 2001 թ.

ՀՕ-223

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։