ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2014 թվականի N 1211-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետությունում շինարարական թույլտվությունների էլեկտրոնային համակարգի ներդրման, համակարգման և աշխատանքային գործընթացների առավել արդյունավետ կառավարման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին պարբերաբար ներկայացնել «Շինարարական թույլտվությունների էլեկտրոնային ընթացակարգի և մեկ պատուհանի» TF012782 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների վերաբերյալ համապատասխան եզրակացություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
դեկտեմբերի 8-ի N 1211-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Ա. Բադալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Բաբայան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի գործարար միջավայրի բարելավման և ՓՄՁ զարգացման վարչության գործարար միջավայրի բարելավման բաժնի պետ
Գ. Մանուկյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ինֆոտեխնոլոգիաների, տվյալների բազաների և կապի բաժնի պետ
Կ. Գրիգորյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի «Տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» ստորաբաժանման գործառույթներ համակարգող խորհրդատու
Ս. Մանուկյան - «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան