ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 դեկտեմբերի 2014 թվականի N 1311-Ա
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 29
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
դեկտեմբերի 29-ի N 1311-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Նաղդալյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Վ. Սարգսյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)
Հ. Մարգարյան - ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ (համաձայնությամբ)
Է. Նալբանդյան - ՀՀ արտաքին գործերի նախարար
Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Վ. Գասպարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սիմոնյան - Երևանի պետական համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)
Գերաշնորհ Տ. Հովնան
եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Վ. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)
Հ. Հովհաննիսյան - Վ. Հովհաննիսյանի որդին (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան