Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-9-րդ մասերով.
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-9-րդ մասերով.
«6. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված անասնաբուժական հսկման ենթակա ապրանքների ցանկում ընդգրկված` Եվրասիական տնտեսական միության տարածք երրորդ երկրի տարածքից ներմուծվող կենդանիների և կենդանական ծագման արտադրանքի արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ և (կամ) պահպանմամբ, անասնաբուժական պետական վերահսկողության ենթակա ապրանքների արտադրությամբ, վերամշակմամբ, փոխադրմամբ և (կամ) պահպանմամբ զբաղվող անձանց շրջանում և կազմակերպություններում իրականացվում են համատեղ ստուգումներ՝ համաձայն 1-ին հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանին և Հայաստանի Հանրապետության տարածքում անասնաբուժական վերահսկողությունն իրականացվում է համաձայն 2-րդ հավելվածի:
8. Եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներից ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից դեպի եվրասիական տնտեսական միության անդամ այլ երկրներ արտահանվող բուսասանիտարական կարանտին հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների բուսասանիտարական կարանտին հսկողությունն իրականացվում է (վերահսկողությունը) համաձայն 3-րդ հավելվածի:
9. Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներից ներմուծվող և Հայաստանի Հանրապետությունից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրներ արտահանվող կարանտին բուսասանիտարական հսկողության ենթակա բույսերի, բուսական արտադրանքի և այլ կարգավորվող առարկաների կարանտին բուսասանիտարական հսկողությունն (վերահսկողությունը)՝ իրականացվում է համաձայն 4-րդ հավելվածի:»: