Հոդված 16. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 16. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 47. Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները
1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
Պաշտոնը կամ պաշտոնների խումբը Ծառայության սահմանային տարիքը Ծառայության ժամկետի հնարավոր
երկարաձգման ժամանակահատվածը
պետական կառավարման մարմնի ղեկավար 60 մինչև 5 տարի
պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ,
Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար 60 մինչև 3 տարի
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողներ 60 մինչև 3 տարի
2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից:
3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ծառայության սահմանային տարիքը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.
Պաշտոնների խումբը Ծառայության սահմանային տարիքը
ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ 62
ոստիկանության ավագ խմբի պաշտոններ 58
ոստիկանության միջին խմբի պաշտոններ 58
ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ 55
6. Ոստիկանությունում փորձաքրեագիտական, պրոֆեսորադասախոսական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, գիտահետազոտական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, ինչպես նաև պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականի և պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:
7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»: