«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
5 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մայիսի 2002 թվականի N 691-Ն
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԻ, ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԻ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՎՃԱՐԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցելու մասին» N 313 որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին սպասարկող անձնակազմի թվի ու աշխատավարձի չափերի որոշման նորմաները և նորմատիվները` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաստատել ժամանակավոր կացարաններում բնակվող փախստականներին սպասարկող անձնակազմին անհրաժեշտ գույքի, գրասենյակային ապրանքների և նյութերի ձեռքբերման ծախսերի, փախստականների կողմից ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ու ջրմուղ-կոյուղու վճարի նորմաները և նորմատիվները` համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. հունիսի 3
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 691-Ն որոշման
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր ԵՎ Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԹՎԻ ՈՒ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՉԱՓԵՐԻ ՈՐՈՇՄԱՆ
Սպասարկող անձնակազմի թիվը
Մինչև 15 փախստականի համար չի սահմանվում
16-50 փախստականի համար բնակվող փախստականների թվի 6 տոկոսի չափով
50-250` յուրաքանչյուր 25 փախստականի համար լրացուցիչ մեկական միավոր
250-ից ավելի` յուրաքանչյուր 50 փախստականի համար լրացուցիչ մեկական միավոր
Ծանոթագրություն:
Ժամանակավոր կացարանների սպասարկող անձնակազմի ամսական աշխատավարձի չափը որոշվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 226 որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Ծառայողներ և սպասարկող անձնակազմ» բաժնի համար սահմանված նվազագույն պաշտոնային դրույքաչափերով:
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 691-Ն որոշման
Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր ԵՎ Ն Ո Ր Մ Ա Տ Ի Վ Ն Ե Ր
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՒՅՔԻ, ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ, ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՈՒ ՋՐՄՈՒՂ-ԿՈՅՈՒՂՈՒ ՎՃԱՐՆԵՐԻ
Ծախսի անվանումը Հաշվարկման հիմքը Ծախսերի նորմատիվները
Անհրաժեշտ գույք Մինչև 50 փախստական ունեցող
կացարաններին
51-150 փախստական ունեցող
կացարաններին
101-150 փախստական ունեցող
կացարաններին
151 և ավելի փախստական ունեցող
կացարաններին չի հատկացվում
տարեկան 10000 դրամ
տարեկան 15000 դրամ
տարեկան 20000 դրամ
Գրասենյակային ապրանքներ և նյութեր Սպասարկող անձնակազմի մեկ հաստիքային միավորի հաշվով տարեկան 2700 դրամ
Ընդհանուր օգտագործման էլեկտրաէներգիայի ծախս Ժամանակավոր կացարանում բնակվող մեկ փախստականի հաշվով ամսական 1 կՎտ/ժամ
Ընդհանուր օգտագործման ջրմուղ-կոյուղու ծախս Ժամանակավոր կացարանում բնակվող մեկ փախստականի հաշվով ամսական 0,3 մ.3
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան