Հոդված 6
Հոդված 6.
Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը՝
ա. «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող՝ ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների)» բառերով,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների ներմուծման գործարքների մասով ակցիզային հարկի վճարման ժամկետները սահմանվում են «Անուղղակի հարկերի մասին» արձանագրությամբ և «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
2) 5-րդ մասի «ա» կետը «կարգով և ժամկետներում» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններ արտահանման դեպքում՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում» բառերով.
3) 6-րդ և 6.1-ին մասերը «սույն օրենքին» բառերից հետո լրացնել «, իսկ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծված՝ ակցիզային հարկով հարկված հումքի դիմաց՝ «Անուղղակի հարկերի հաշվարկման և վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին» բառերով: