Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 4.

Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա» կետը «ապրանքների» բառից հետո լրացնել «(բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններ արտահանված ապրանքների)» բառերով.

2) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգից տարբերվող` ԵՏՄ միասնական ու Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված մաքսային ընթացակարգերով ներմուծվող և արտահանվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները.».

3) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«դ) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա այն ապրանքները, որոնց ներմուծումը «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, չի համարվում ձեռնարկատիրական գործունեության նպատակով իրականացվող ներմուծում.»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։