Անցնել բովանդակությանը

Հոդված 2

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 2

1. Կողմերը պետք է միջոցներ ձեռնարկեն Մաքսային միության իրավական համակարգը և դրա մարմինների որոշումները ԱՀԿ համաձայնագրին համապատասխանեցնելու համար, ինչպես սահմանված է Կողմերից յուրաքանչյուրի՝ համաձայնագրին միանալու մասին Արձանագրության մեջ՝ ներառելով յուրաքանչյուր Կողմի պարտավորությունները, որոնք այն ստանձնել է որպես իր կողմից ԱՀԿ-ին միանալու պայմաններից մեկը: Նախքան այդ միջոցների նախատեսումը՝ ԱՀԿ-ի համաձայնագրի դրույթները՝ ներառյալ այն պարտավորությունները, որոնք ընդունվել են Կողմերի կողմից որպես ԱՀԿ-ին միանալու պայման, առաջնահերթություն ունեն Մաքսային միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերի համապատասխան դրույթների և դրա մարմինների կողմից ընդունված որոշումների նկատմամբ:

2. Կողմերից յուրաքանչյուրի կողմից ԱՀԿ-ին անդամակցելու մասին Արձանագրություններով սահմանված՝ Կողմերի այն իրավունքներն ու պարտավորությունները, որոնք բխում են ԱՀԿ համաձայնագրից, այդ թվում՝ Կողմի կողմից որպես ԱՀԿ-ին անդամակցելու պայման ծառայող պարտավորությունները, որոնք դառնում են Մաքսային միության իրավական համակարգի բաղկացուցիչ մասը, ենթակա չեն փոփոխման կամ սահմանափակման՝ Մաքսային միության մարմինների, այդ թվում՝ ԵվրԱզԷՍ-ի դատարանի որոշմամբ կամ Կողմերի միջև կնքված միջազգային պայմանագրերով:

3. Եթե Մաքսային միության իրավական համակարգի առանձին նորմեր ավելի ազատական են ԱՀԿ համաձայնագրի համեմատ, սակայն չեն հակասում դրան, ապա Կողմերն ապահովում են այդպիսի նորմերի կիրառումը Մաքսային միության արդյունավետ գործունեության և միջազգային առևտրի զարգացման նպատակներով:

4. Մաքսային միության շրջանակներում միջազգային պայմանագրեր կնքելիս, դրա մարմինների կողմից Մաքսային միության ակտերն ընդունելիս և կիրառելիս՝ Կողմերն ապահովում են այդպիսի պայմանագրերի և ակտերի համապատասխանությունն ԱՀԿ համաձայնագրին:

5. Սույն հոդվածի դրույթները կիրառվում են՝ հաշվի առնելով սույն Պայմանագրի 1-ին հոդվածի 6-րդ կետով նախատեսված շեղումներ կատարելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։