ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
15 հունվարի 2015 թվականի N 13-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 864 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի N 777-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 24-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N 864 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 2-րդ կետում՝
ա. ուժը կորցրած ճանաչել «ե» ենթակետը,
բ. «թ» ենթակետի երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերություններում «բնապահպանական» բառը փոխարինել «համապատասխան լիազոր» բառերով.
2) որոշմամբ հաստատված՝ բնօգտագործման վճարի դրույքաչափերի երկրորդ բաժնի 10-րդ կետի՝
ա. «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) աղի յուրաքանչյուր տոննայի արդյունահանման համար`
քարաղի տեսքով` 660 դրամ
աղաջրի տեսքով` 70 դրամ»,
բ. «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ) հանքային ջրերի յուրաքանչյուր խորանարդ մետրի արդյունահանման համար`
արդյունաբերական նպատակով` 5650 դրամ
բուժական նպատակով՝
- բալնեոբուժման (լոգանքներ, ցնցուղ, հիդրոմեր-
սում, հոգնա, խմելու միջոցով և այլն) համար` 300 դրամ
- ըմպելասրահներում օգտագործման համար` 0 դրամ
ածխաթթու գազ ստանալու նպատակով՝ 230 դրամ
ռեկրեացիոն (հանգստի նպատակով
լողավազաններում օգտագործելու) նպատակով՝ 75 դրամ»,
գ. «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«գ) արտադրված ածխաթթու գազի յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
«Ջերմուկ» հանքավայր` 60 դրամ
«Արզնի» հանքավայր` 70 դրամ
«Հանքավան» հանքավայր` 60 դրամ
«Բջնի» հանքավայր` 55 դրամ
«Լիճք» հանքավայր` 45 դրամ
«Սոլակ» հանքավայր` 45 դրամ
«Քարաշամբ» հանքավայր` 60 դրամ
«Արզական» հանքավայր` 115 դրամ
«Սայաթ-Նովա» հանքավայր` 115 դրամ
այլ հանքավայրեր` 45 դրամ».
3) որոշմամբ հաստատված՝ բնօգտագործման վճարի դրույքաչափերի չորրորդ բաժնի՝
ա. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Մարված
պաշարից
երեսապատման
քարի,
շինաքարի ելքը
(տոկոս) Դրույքաչափը
(դրամ)
երեսա-պատման
քարը շինա-քարը լցա-
նյութը և
բալաս-տային հումքը
Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 1125 450 135
30-40 1350 630
40-50 1575 720
50-ից ավելի 1800 900
Գաբբրոներ, գրանիտներ,
տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ,
գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ
և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 3150 - 180
30-40 4500 -
40-50 5850 -
50-ից ավելի 6750 -
Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 3600 - -
20-30 4500 -
30-40 5400 -
40-ից ավելի 6300 -
Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 2700 - 1350
20-30 3600 -
30-40 4500 -
40-ից ավելի 5400 -
Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 900 315 90
30-40 1125 450
40-50 1350 585
50-ից ավելի 1575 675
Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 2025 675 90
30-40 2250 900
40-50 2475 1125
50-ից ավելի 2700 1350
Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 135
Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 157
Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 157
Սույն կետով սահմանված դրույքաչափերը կիրառվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փորձաքննություն անցած և հաստատված հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով նախատեսված օգտակար ելքի չափերի՝ համապատասխան մարված պաշարների ամբողջ ծավալների նկատմամբ: Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչներին համապատասխան հանքագործական գործունեությունից տարբերվող գործունեության արդյունքում ստացված արտադրանքին համապատասխանող մարված պաշարների ծավալների համար կիրառվում է սույն կետով նախատեսված համապատասխան ամենաբարձր հաստատագրված դրույքաչափը: Հանքարդյունահանման աշխատանքների կատարման նախագծով լցանյութերի և բալաստային հումքի ելք նախատեսված չլինելու դեպքում դրան համապատասխանող մարված պաշարների ծավալների նկատմամբ կիրառվում է շինաքարի կամ երեսապատման քարի օգտակար ելքի չափին համապատասխան հաստատված հաստատագրված դրույքաչափը:»,
բ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը
(դրամ)
Ցեմենտի հումք՝
- կավեր, կրաքարեր, տրավերտիններ
- մագնեզիումասիլիկատային ապարներ
360
150
Կրաքար՝ կիր ստանալու համար 112
Կավեր 90
Գիպսատար կավեր 900
Բնական հանքային ներկեր 4500
»,
գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Գունագեղ քարերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը
(դրամ)
Վանակատ (օբսիդիան) 22
Լիստվենիտ 2250
Օգտակար հանածոյի անվանումը Դրույքաչափը
(դրամ)
մենաքարը, երեսապատման քարը լցանյութը, խճաքարը` որպես արհեստագործական քարերի հումք
Օնիքսանման մարմար 135 22
»,
դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար`
Օգտակար հանածոյի անվանումը Չափի
միավորը Դրույքաչափը
(դրամ)
Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն), ռիոլիտ դացիտային տուֆ տ 90
Բարիտ տ 180
Բենտոնիտ տ 2500
Դիատոմիտ խոր. մ 1150
Դոլոմիտ տ 180
Դունիտ և պերիդոտիտ տ 450
Մագնեզիումասիլիկատային ապարներ տ 150
Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) տ 1600
Հրակայուն կավեր տ 230
Պեռլիտ խոր. մ 2050
Ցեոլիտ խոր. մ 1800
Հղկանյութեր կգ 23
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունվարի 19
Երևան