ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հունվարի 2015 թվականի N 28-Ա
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1893-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` 6,369.0 հազ. դրամ սկզբնական արժեքով գույքը՝ համաձայն հավելվածի, հետ վերցնել և ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության աշխատակազմին գույք հանձնելու մասին» N 1893-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի 6-րդ, 16-րդ, 29-րդ, 31-րդ, 38-րդ, 46-րդ, 58-րդ, 76-րդ կետերը և «Ընդամենը» տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« NN ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը
(հազ. դրամ) Ընդամենը
(հազ. դրամ)
6. Սեղան` երկու արկղով հատ 76 108.4 8,238.4
16. Գրապահարան հատ 64 115.0 7,360.0
29. Աթոռ հատ 445 45.5 20,247.5
31. Երկաթյա պահարան հատ 36 58.5 2,106.0
38. Մոնիթոր հատ 4 161.0 644.0
46. Հեռախոս-ֆաքս հատ 1 99.0 99.0
58. Հեռուստացույց հատ 16 140.0 2,240.0
76. Համակարգիչ հատ 4 287.3 1,149.2
Ընդամենը 185,962.6
»:
2) ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 1-ին, 3-րդ և 63-րդ կետերը:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 20-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. հունվարի 27
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
հունվարի 22-ի N 28-Ա որոշման
Ց ա ն կ
«Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացվող գույքի
(հազ. դրամ)
NN ը/կ Անվանումը Չափի միավորը Քանակը Միավորի գինը Ընդամենը
1. Սեղան՝ դիմասեղանով և հեռախոսի տակդիրով լրակազմ 1 1,273.4 1,273.4
2. Նիստերի սեղան հատ 1 450.0 450.0
3. Սեղան` երկու արկղով հատ 1 108.4 108.4
4. Գրապահարան հատ 1 115.0 115.0
5. Աթոռներ հատ 1 45.5 45.5
6. Հեռուստացույց հատ 1 140.0 140.0
7. Գորգ (երկու մաս) հատ 1 2,738.8 2,738.8
8. Երկաթյա պահարան հատ 1 58.5 58.5
9. Համակարգիչ հատ 1 287.3 287.3
10. Մոնիթոր հատ 1 161.0 161.0
11. Բազմաֆունկցիոնալ սարք հատ 1 110.2 110.2
12. Կոնդիցիոներ հատ 1 722.5 722.5
13. Հեռախոս-ֆաքս հատ 1 99.0 99.0
14. Անխափան սնուցման սարք հատ 1 37.4 37.4
15. Տաքացուցիչ հատ 1 22.0 22.0
Ընդամենը 6,369.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարարի
առաջին տեղակալ Գ. Դումանյան