Անցնել բովանդակությանը

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 12 ՀՈՒՆՎԱՐԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ N 1-Ա ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ

12 հունվարի 2015 թ.

ք. Երևան N 1-Ա

Հ Ր Ա Մ Ա Ն

«ԼԱՐԻՍԱ ԴԱԲԱՂՅԱՆ ԲԱԳՐԱՏԻ» ԱՁ-ԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ և 26-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 5-ի N 287-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի մայիսի 15-ի N 307-Ա հրամանով ստեղծված լիցենզավորման հանձնաժողովի 2014 թվականի դեկտեմբերի 26-ի N 15 եզրակացությունը և «ԼԱՐԻՍԱ ԴԱԲԱՂՅԱՆ ԲԱԳՐԱՏԻ» ԱՁ-ի 2014 թվականի դեկտեմբերի 15-ի հայտը.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. «ԼԱՐԻՍԱ ԴԱԲԱՂՅԱՆ ԲԱԳՐԱՏԻ» ԱՁ-ին, գտնվելու վայրը` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Բոշնաղյան փողոց 12, տալ առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիա, գործունեության իրականացման վայրը` ՀՀ Գեղարքունիքի մարզ, համայնք Գավառ ք., Բոշնաղյան փողոց 4 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 30052014-05-0018 վկայական):

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության պետ Արմեն Նալբանդյանին` սահմանված կարգով ապահովել սույն հրամանով նախատեսված լիցենզիայի`

1) հանձնումը լիցենզավորված անձին,

2) գրանցումը լիցենզիաների գրանցամատյանում:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալին:

4. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` սույն հրամանն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ ՀՀ վարչական դատարան` օրենքով սահմանված ժամկետներում:

Կ. Ճշմարիտյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։