ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2015 թվականի N 50-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին» N 1905-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունը`
1) որոշման հավելվածի «Գեղարքունիքի մարզ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3626-3631-րդ կետերով.
« NN
ը/կ Գործող անվանումը Օբյեկտի տեսակը Համայնքի անվանումը Թերթի
համարը Հաստատված
անվանումը
3626. Շորժա ե/գ կայարան Շորժա 11-38-127-4-1 Շորժա
3627. Վարդենիս ե/գ կայարան Վարդենիս 11-38-140-1-4 Վարդենիս
3628. Ծովագյուղ ե/գ կայարան Ծովագյուղ 11-38-126-2-3 Ծովագյուղ
3629. Սևան ե/գ կայարան Սևան 11-38-126-2-4 Սևան
3630. Դդմաշեն կիսակայարան Դդմաշեն 11-38-126-2-3 Դդմաշեն
3631. Ծաղկունք ե/գ կայարան Սևան 11-38-126-2-3 Ծաղկունք
».
2) որոշման հավելվածի «Գեղարքունիքի մարզ» բաժնում 2255-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« NN
ը/կ Գործող անվանումը Օբյեկտի տեսակը Համայնքի անվանումը Թերթի
համարը Հաստատված
անվանումը
2255. Փամբակ ե/գ կայարան Փամբակ 11-38-128-3-3 Արեգ
».
3) որոշման հավելվածի «Շիրակի մարզ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3098-3100-րդ կետերով.
« NN
ը/կ Գործող անվանումը Օբյեկտի տեսակը Համայնքի անվանումը Թերթի
համարը Հաստատված
անվանումը
3098. Անի ե/գ կայարան Անիավան 11-38-124-3-2 Անի
3099. Գյումրի ե/գ կայարան Գյումրի 11-38-112-4-1 Գյումրի
3100. Ջաջուռ ե/գ կայարան Ջաջուռավան 11-38-112-2-4 Ջաջուռ
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. փետրվարի 2
Երևան