ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2015 թվականի N 66-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 433-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Աշխարհագրական անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերի անվանակոչված աշխարհագրական օբյեկտների անվանումները հաստատելու մասին» N 433-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) «Լոռու մարզ» և «Տավուշի մարզ» բաժինների առաջին տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« NN
ը/կ Գործող անվանումը Օբյեկտի
տեսակը Համայնքի
անվանումը Թերթի
համարը Հաստատված
անվանումը
».
2) «Լոռու մարզ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4503-4508-րդ կետերով.
« 4503. Ալավերդի ե/գ կայարան Ալավերդի 11-38-102-3-2 Ալավերդի
4504. Հաղպատ ե/գ կայարան Հաղպատ 11-38-102-3-2 Հաղպատ
4505. Նալբանդ ե/գ կայարան Շիրակամուտ 11-38-113-1-4 Նալբանդ
4506. Շահալի ե/գ կայարան Վահագնաձոր 11-38-114-1-3 Շահալի
4507. Վանաձոր ե/գ կայարան Վանաձոր 11-38-113-4-2 Վանաձոր
4508. Փամբակ ե/գ կայարան Փամբակ 11-38-114-3-1 Փամբակ
».
3) «Տավուշի մարզ» բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2951-րդ և 2952-րդ կետերով.
« 2951. Դիլիջան ե/գ կայարան Դիլիջան 11-38-114-4-1 Դիլիջան
2952. Իջևան կիսակայարան Իջևան 11-38-115-1-4 Իջևան
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. փետրվարի 3
Երևան