ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2015 թվականի N 91-Ա
2015 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ) ԿԱՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի N 474-Ն որոշման 11-րդ կետի պահանջների կատարման նպատակով`
Հաստատել 2015 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2015 թ. փետրվարի 11
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2015 թ.
փետրվարի 11-ի N 91-Ա
որոշման
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2015 թվականի ընթացքում պետական գույքի մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) կամ ընկերությունները լուծարման ներկայացնելու աշխատանքների կատարման
NN ը/կ ՀՀ պետական կառավարման մարմնի անվանումը Ընկերությունների թիվը՝ ըստ եռամսյակների
ընդամենը առաջին եռամսյակ երկրորդ եռամսյակ երրորդ եռամսյակ չորրորդ եռամսյակ
1. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն 8 2 2 2 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան