Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 նոյեմբերի 2014 թվականի N 1105-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱԲԱԴ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ԱՊՀ մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով 2014 թվականի նոյեմբերի 20-21-ը Աշխաբադ (Թուրքմենստան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Արտակ Վարդանյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Աշխաբադ գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`

1) Հովիկ Աբրահամյանինը, Գուրգեն Դումանյանինը, Վաչե Գաբրիելյանինը, Վալերի Մկրտումյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Արմեն Խաչատրյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Շավարշ Քոչարյանինը, Արմեն Ղևոնդյանինը և Անի Բադալյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Վահե Հակոբյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.

3) Կարեն Ճշմարիտյանինը, Երվանդ Զախարյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2014 թվականի նոյեմբերի 20-ին` Երևան-Աշխաբադ, իսկ 2014 թվականի նոյեմբերի 21-ին` Աշխաբադ-Երևան երթուղով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Աշխաբադ մեկնելու հետ կապված հարցերը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. նոյեմբերի 14

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

նոյեմբերի 14-ի N 1105-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-21-Ը ԱՇԽԱԲԱԴ (ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ) ՄԵԿՆՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ

Կ. Ճշմարիտյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Ե. Զախարյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար

Գ. Դումանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Գաբրիելյան - ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Վ. Մկրտումյան - ՀՀ վարչապետի օգնական

Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության "Պետական արարողակարգի ծառայություն" գործակալության պետի պաշտոնակատար (15-21.11.2014 թ.)

Ա. Ղևոնդյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության պետ

Գ. Պողոսյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Է. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար

Ա. Խաչատրյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ

Ա. Բադալյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության միջազգային պայմանագրերի և դեպոզիտի բաժնի կցորդ

Վ. Հակոբյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության "Պետական արարողակարգի ծառայություն" գործակալության փորձագետ (15-21.11.2014 թ.)

Ա. Շահինյան - "Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն" ՊՈԱԿ-ի օպերատոր

Տ. Մեհրաբյան - "Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն" ՊՈԱԿ-ի լուսանկարիչ

Բ. Բարսեղյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Զատիկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։