«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
10 փետրվարի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10015031
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
19 հունվարի 2015 թ. N 02-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 22-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի նոյեմբերի 20-ի «Ցածր պահանջարկ ունեցող, սակայն կենսականորեն անհրաժեշտ դեղերի ցանկը հաստատելու մասին» N 22-Ն հրամանով հաստատված հավելվածի 63-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ`
63. Մորֆին Morphine Գրանուլներ (դանդաղ ձերբազատվող)` 20 մգ-ից մինչև
200 մգ (մորֆինի սուլֆատ)
Դեղահատեր՝ 10 մգ (մորֆինի սուլֆատ)
Դեղահատեր (դանդաղ ձերբազատվող)` 10 մգ-ից մինչև
200 մգ (մորֆինի հիդրոքլորիդ կամ մորֆինի սուլֆատ)
Ներքին ընդունման լուծույթ՝ 10 մգ/5 մլ (մորֆինի
հիդրոքլորիդ կամ մորֆինի սուլֆատ)
Ա. Մուրադյան