Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ՆԻՍՏԻ N 29 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-12-26-ից մինչև 2022-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

25 դեկտեմբերի 2014 թվականի N 54

5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի ՆԻՍՏԻ N 29 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԿԵՏՈՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի նիստի N 29 արձանագրության 1-ին կետով հավանության արժանացած «Քաղաքային պոլիկլինիկական ոլորտի զարգացման հայեցակարգին և հայեցակարգով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) ուժը կորցրած ճանաչել 1-ին կետի 2-րդ ենթակետը.

2) 1-ին կետի 3-րդ ենթակետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի նոյեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

3) 2-րդ կետի 1-ին ենթակետի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի հունիսի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ» բառերով.

4) 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի «Կատարման ժամկետը» սյունակում «2014 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2015 թվականի դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. դեկտեմբերի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։