ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2014 թվականի N 1212-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Վրաստան պաշտոնական այցի կապակցությամբ 2014 թվականի դեկտեմբերի 11-12-ը Վրաստան գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) Հովիկ Աբրահամյանինը, Սերգեյ Լոքյանինը, Վալերի Մկրտումյանինը, Գոհար Պողոսյանինը, Էդուարդ Հարությունյանինը, Մանվել Մելիքյանինը, Վերգինե Ասլանյանինը, Սյուզաննա Ավետիսյանինը, Արմեն Զատիկյանինը և Բագրատունի Բարսեղյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ճանապարհածախսը, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Վարդան Ասոյանինը և Աղվան Այվազյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
3) Երվանդ Զախարյանինը, Գագիկ Խաչատրյանինը, Գագիկ Բեգլարյանինը, Հովհաննես Մանուկյանինը, Հասմիկ Պողոսյանինը, Հրանուշ Հակոբյանինը, Մարտին Սարգսյանինը, Արման Շահինյանինը և Տիգրան Մեհրաբյանինը` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
(3-րդ կետը փոփ. 20.12.14 N 1268-Ա)
4. Ընդունել ի գիտություն, որ Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են`
1) Վարդան Այվազյանինը և Աշոտ Արսենյանինը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջոցների հաշվին.
2) Արսեն Ղազարյանինը և Ամատունի Տոնոյանինը, Արամ Վարդանյանինը` համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:
(4-րդ կետը լրաց. 20.12.14 N 1268-Ա)
5. Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության աշխատողներ Կարեն Նադոյանի և Սերգեյ Հակոբյանի` 2014 թվականի դեկտեմբերի 11-12-ը Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջոցով` համաձայն ներկայացված հաշվետվությունների:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ` 2014 թվականի դեկտեմբերի 11-ին` Երևան-Թբիլիսի և 2014 թվականի դեկտեմբերի 12-ին` Թբիլիսի-Երևան երթուղով:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Վրաստան մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. դեկտեմբերի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
դեկտեմբերի 8-ի N 1212-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11-12-Ը ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Հ. Աբրահամյան - ՀՀ վարչապետ
Ե. Զախարյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար
Գ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների նախարար
Գ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար
Հ. Մանուկյան - ՀՀ արդարադատության նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Հ. Հակոբյան - ՀՀ սփյուռքի նախարար
Մ. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Վ. Այվազյան - ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Արսենյան - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)
Շ. Քոչարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Ս. Լոքյան - ՀՀ վարչապետի խորհրդական
Վ. Մկրտումյան - ՀՀ վարչապետի օգնական
Վ. Ասոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար (5.12.2014 թ. - 12.12.2014 թ.)
Գ. Պողոսյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար
է. Հարությունյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի պետի պաշտոնակատար
Մ. Մելիքյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ
Վ. Ասլանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ
Ս. Ավետիսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետի պաշտոնակատար
Ա. Ղազարյան - Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Տոնոյան - «Եվրոպրոֆայլ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Վարդանյան - Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի նախագահի առաջին տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Այվազյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պաշտոնական այցերի բաժնի կցորդ (7.12.2014 թ. - 12.12.2014 թ.)
Զ. Մխիթարյան - թարգմանիչ
Ա. Շահինյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի օպերատոր
Տ. Մեհրաբյան - «Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի լուսանկարիչ
Բ. Բարսեղյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ա. Զատիկյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Կ. Նադոյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
Ս. Հակոբյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(հավելվածը փոփ., լրաց. 20.12.14 N 1268-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան