Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 123-Ն ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 փետրվարի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 11415041

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

31 հունվարի 2015 թ. N 33-Ն

ք. Երևան ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

30 հունվարի 2015 թ. N 11-Ն

ք. Երևան

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 14-Ի ԹԻՎ 123-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1130-Ն որոշման 5-րդ կետի դրույթներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ՝

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2014 թ. փետրվարի 14-ի թիվ 123-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի 2014թ. փետրվարի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման համար ամսական վարձավճարների բաշխման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն համատեղ հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը.

1) հրամանի 1 կետը լրացնել 4-րդ ենթակետով հետևյալ բովանդակությամբ.

4) Կապի օպերատորների կողմից ամսական վարձավճարները փոխանցվում են կենտրոնական գանձապետարանում բացված «Կապի օպերատորների կողմից վարձավճարների փոխանցման դեպոզիտ (ժամանակավոր)» թիվ 900008000086 հաշվին: Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դեպոզիտ (ժամանակավոր) հաշվից սույն կետի 1, 2 և 3 ենթակետերով սահմանված կարգով իրականացնում է ամսական վարձավճարի բաշխում.

2) հրամանի 2-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Թամազյանին և» բառերը:

2. Սույն հրամանը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ ֆինանսների նախարար

Գ. Խաչատրյան ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. Սահակյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։