«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2002 թվականի N 840-Ն
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 07 խմբի 11 ենթախմբի «13. Հրատարակումների գծով պետական պատվեր» ծրագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը նախատեսված ծախսերի բաշխումը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
2002 թ. հունիսի 20
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2002 թվականի
հունիսի 20-ի N 840-Ն որոշման
ՀՐԱՏԱՐԱԿՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ
Հրապարակման անվանումը Քա-
նակը
(հատ) Տպա-
գրության ենթակա
համարների քանակը
(հատ) Մեկ համարի միջին ծավալը
(տպ. մամուլ) Ընդհա-
նուր ծավալը
(տպ. մամուլ) Մեկ մամուլի միջին գինը
(դրամ) Գումարը
(հազ. դրամ)
1-ին եռամ-
սյակ 1-ին կիսամ-
յակ 9 ամիս տարի
1991-2001 թվականներին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիր» 400 6 ժողովածու 208,3 499920 52,008 3965.5 9733.5 16737.0 26000.0
2002 թվականին ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիր» 400 2 ժողովածու 137,0 109600 82,117 ---- ---- ---- 9000.0
Ընդամենը 35000.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան