Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՈՐՊԵՍ ՀՀ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ԷՄԼԱԲ ԻՍԻԷՅ» ՄՈԲԱՅԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2015 թվականի N 136-Ա

ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ «ԷՄԼԱԲ ԻՍԻԷՅ» ՄՈԲԱՅԼ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1696-Ն որոշման 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ պետական սեփականություն հանդիսացող` Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկի` 400 քառ. մետր մակերեսով տարածքում «Նորոգշին» բաց բաժնետիրական ընկերության կողմից կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքը` 82,223,431 դրամ հաշվեկշռային արժեքով, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից ընդունվում է անհատույց գործարքի միջոցով:

2. Առաջարկել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրենին «ԷմԼաբ ԻՍիԷյ» («mLab ECA») մոբայլ լուծումների տարածաշրջանային լաբորատորիա» ծրագրի իրականացումն ապահովել Երևան քաղաքի Տերյան 105 հասցեում գտնվող 10-րդ մասնաշենքի 5-րդ հարկի` 400 քառ. մետր մակերեսով տարածքում:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. փետրվարի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։