Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1307-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2015 թվականի N 142-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1307-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին և «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին գույք ամրացնելու, ինչպես նաև «Սևան-Հրազդանյան-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալներն ավելացնելու մասին» N 1307-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման» բառերը փոխարինել «գյուղատնտեսության» բառով.

2) որոշման 1-ին կետի 1-ին և 3-րդ ենթակետերում «14.170.150.989,0» և «9.866.614.555,0» թվերը փոխարինել համապատասխանաբար «13.863.375.535,0» և «9.808.423.880,0» թվերով.

3) որոշման N 1 հավելվածի՝

ա. 13-րդ կետից հանել «Ծաղկաշենի ջրամբարի շինարարություն» և «Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի 2-րդ կարգի ջրանցքի վերականգնում» տողերը,

բ. 15-րդ կետի 1-ին տողում «Լանջազատի» բառը փոխարինել «Լանջաղբյուրի» բառով,

գ. 16-րդ կետի 5-րդ տողից հանել «և Նալբանդի ջրանցքի ՊԿ 141+22–ՊԿ 183+73 հատվածների վերականգնում» բառերը, իսկ «757,537,187» թիվը փոխարինել «452,202,875» թվով,

դ. 17-րդ և 18-րդ կետերը համապատասխանաբար շարադրել հետևյալ խմբագրությամբ.

« 17. «Գետիկ» 1) Պատվարների առաջնահերթ վերականգնման աշխատանքներ. Գետիկի պատվար 11,183,576

305,334,312

2) Նալբանդի ջրանցքի ՊԿ 141+22-ՊԿ 183+73 հատվածների վերականգնում

18. «Լոռու ջրանցք» 1) Պատվարների առաջնահերթ վերականգնման աշխատանքներ. Մեծավանի պատվար 64,680,138

4,182,500

2) Պատվարների մոտեցնող ճանապարհների վերականգնում. Մեծավանի ջրամբար

»:

ե. ուժը կորցրած ճանաչել 21-րդ կետը,

զ. ընդամենը տողում «14,170,150,989» թիվը փոխարինել «13,863,375,535» թվով.

4) որոշման N 3 հավելվածի՝

ա. 12-րդ կետում «5,140,305,249» թիվը փոխարինել «5,082,114,574» թվով,

բ. ընդամենը տողում «9,866,614,555» թիվը փոխարինել «9,808,423,880» թվով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2015 թ. փետրվարի 26

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։